Ռուբեն Ամարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Անդրանիկի Ամարյան
Ծնվել է1949 մարտի 5
ԾննդավայրՄոսկվա
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունհայ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1993)
Մասնագիտությունճարտարագետ
էլեկտրատեխնիկ

Ռուբեն Անդրանիկի Ամարյան (1949, մարտի 5, Երևան), տեխնիկական գիտությունների դոկտոր (1993), ՌԴ բնական ԳԱ անդամ (1996), Մոսկվայի մարզի վաստակավոր աշխատող (2001

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկայի ինստիտուտը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականից։ 1981 թվականից աշխատել է ԽՍՀՄ կապի համակարգում։ 1985-1987 թվականներին աշխատել է «Մոսկվայի քաղաքային հեռախոսային ցանց» ԲԲԸ-ում, 1990-2000 թվականներին՝ «Մոսկվայի քաղաքային հեռախոսային ցանց» ԲԲԸ-ում, 1987-1990 թվականներին՝ Բուլղարիայում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։ 2000-2001 թթ. եղել է Մոսկվայի մարզի Էլեկտրակապ ՓԲԸ գլխավոր տնօրենը, 2000-2006 թվականներին՝ Մոսկվայի Ցենտրտելեկոմ ընկերության տնօրեն[1]։ Կենտրոնական հեռահաղորդակցության ընկերության նախագահ և կառավարման խորհրդի անդամ է։

Աշխատանքները վերաբերում են էլեկտրատեխնիկական կապի հիմնարար հարցերին[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի 850-րդ տարեդարձի հիշատակի մեդալ, 1997
  • Հեռահաղորդակցության վարպետի կոչում, 1999
  • Պատվավոր ռադիո-օպերատորի շքանշան, 2001
  • Մոսկվայի մարզի վաստակավոր աշխատող, 2001
  • Առանձնահատուկ ծառայության համար ՌԴ ֆեդերալ հատուկ ծառայության մեդալ, 2002
  • Քաղաքացիական պաշտպանության նախարարության պատվավոր կոչում, Արտակարգ իրավիճակների և բնական աղետների վերացման ծառայություն, 2002[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարցազրույց Ռուբեն Ամարյանի հետ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Ռուբեն Անդրանիկի Ամարյանի