Ռուբենի
Ռուբենի | |
---|---|
Ծնվել է | մարտի 27 (ապրիլի 8), 1881[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 20, 1920[1] (38 տարեկան) |
Մահվան վայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1913)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական և դպրոցի ուսուցիչ |
Աշխատավայր | Շուշիի թեմական հոգևոր դպրոց[1] |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն[1] |
Ալեքսանդր Միրզաջանի Ծատուրյան, (մարտի 27 (ապրիլի 8), 1881[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 20, 1920[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]), ավելի հայտնի է որպես Ռուբենի, հայ հեղափոխական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 27.03/10.04.1881 թվականին Շուշիում։ Աջակցել է Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատմանը և մասնակցել է ռուսական երեք հեղափոխություններին։ 1903 թ. մտել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» շարքերը և գլխավորել դրա արմատական թևը։ 1909-1913 թթ. սովորել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, որտեղ սերտ կապեր է հաստատել Ալ. Մյասնիկյանի, Վ. Տերյանի, Պ. Մակինցյանի և այլոց հետ։ Հոդվածներով հանդես է եկել «Գարուն» ալմանախում՝ քննադատելով ՀՅԴ կուսակցության։ Կոմունիստական կուսակցության անդամ է դարձել 1912 թվականին։
1913 թվականին վերադարձել է հայրենի Շուշի և թեմական դպրոցում դասավանդել պատմություն, ապա վարել տեսուչի պաշտոնը։ Ընդհատակում համախմբել է տեղի սոցիալ դեմոկրատների աշխատանքը։ Սուր քննադատության է ենթարկել Ռուսական կայսրության մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, որակելով այն որպես «թալանչիական»։ 1917 թվականին Փետրվարյան հեղափոխությունից հետո օժանդակել է Շուշիում խորհրդային ռեժիմի հաստատմանը։ Մասնակցել է թուրք-մուսավաթական ուժերի դեմ կազմակերպված պայքարին։ 1919 թվականին Ռուբենիի ջանքերով Ղարաբաղում ստեղծվել է բոլշևիկյան կոմիտե։ Սպանվել է 1920 թվականին, մարտի 20-ին թուրք մուսավաթականների կողմից։ 1981-ին Ստեփանակերտում Ռուբենիի հիշատակին կանգնեցվել է հուշարձան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 8)։ |