Ռոտորային հորատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոտորային հորատում, պտտական հորատման տեսակ, որի դեպքում հորատադուրի պտտումը հորատանցքում կատարվում է հորատասյան միջոցով՝ Երկրի մակերևույթին տեղադրված ռոտորից։ Օգտագործվում է պայթեցման, հետախուզման և շահագործման հորատանցքերի հորատման համար։ Ռոտորային հորատում առաջին անգամ կիրառվել է Լուիզիանայում (ԱՄՆ)՝ 19-րդ դար 80-ական թթ․ վերջին, Ռուսաստանում՝ Գրոզնիում, 1902 թ.-ին։ Ռոտորային եղանակով ամենախոր հորատանցքը (9583 մ) հորատվել է Օկլահոմայում (ԱՄՆ)՝ 1974 թ.-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։