Ռոստովների տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովների տուն
Տեսակճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ռոստովների տուն (ռուս.՝ Дом Ростовых), շենք-տեսարժանություն Մոսկվայում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովների տունը գտնվում է Կենտրոնական վարչական շրջան, Պովարսկայա փողոց, շենք 52/55, շինություն 1 հասցեով (Պրեսնենսկի շրջան)[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1756 թվականին։ Այն գտնվել է Ի. Ի. Վորոնցով-Վելյամինովի տիրապետության տակ Բոլշայա Նիկիտսկայա փողոցում։ 1770-ական թվականներին տարածքին տիրացել է Դոլգորուկովը։ Նրա օրոք սահմաններն ընդլայնվել են մինչև Պովարսկայա փողոց։ Կառուցվել են նաև նոր մասնաշենքեր։ 1790-ական թվականներին գլխավոր շենքին կցակառուցվել են նոր շինություններ և նրան տրվել է կլասիցիզմի ոճ[3]։ ։

1812 թվականին շենքը զբաղեցրել են ֆրանսիացիները։ Հրդեհի ժամանակ շենքը չի տուժել։ 1853 թվականին բարոն Միխայիլ Լվովիչ Բոդեն ձեռք է բերել կալվածքը։ 1876 թվականին բարոն Բոդեն իր ազգանվանն ավելացրեցլ է մոր ազգանունը` Կոլիչևա, քանի որ նա այդ ազգանվան վերջին կրողն էր։ Բարոն Բոդե-Կոլիչևը տանը հաղորդել է նոր հորինվածք։ 1859 թվականին շինությանը կցակառուցվել է Սուրբ Փիլիպոս եկեղեցին։ 1866 թվականին այստեղ պսակադրվել են Ի. Ս. Ակսակովը և Ա. Ֆ. Տյուտչևան։ Բարոնը, որը հետաքրքրվում էր պատմությամբ և հնագիտությամբ, հետագայում շենքում ստեղծեց թանգարան։ Ցուցասրահներից մեկում ներկայացված էր Բոդե-Կոլիչևների ընտանիքի տոհմածառը։ 1888 թվականին բարոնը մահացավ, և տան սեփականատեր դարձավ նրա դուստրը` Նատալյան[3]։

1915 թվականին Նատալյա Միխայլովնան մահացավ, և տարածքն անցավ նրա ավագ դստերը` Ելենա Ֆեոդորվնա Սոլոգուբին[3]։

1934 թվականից շենքում գործում էր ԽՍՀՄ գրողների միությունը։ 1936 թվականին շենքի մոտ տեղադրվել է Ցվետնոյ բուլվարից տեղափոխված «Միտք» քանդակը (հեղինակ` Ս. Դ. Մերկուրով), որը 1955 թվականին տեղադրվել է քանդակագործի գերեզմանին։ 1992 թվականից շենքը զբաղեցնում է Գրողական միությունների միջազգային խմբակցությունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես, 1756 թվականին, տունը անկյունային որմնասյուներով շենք էր, չափսերը փոքր էին։ 1770-ական թվականներին, Դոլգորուկովների օրոք, կառուցվել է երկու միմյանց համաչափ ծառայողական մասնաշենք։ 1790-ական թվականներին տանը կցակառուցվել է միջնահարկ, ավելացվել է երկու սյունավոր նախամուտք։ Այդ պատճառով շենքը պատկանում է կլասիցիզմի ոճին[3]։

Բարոն Բոդեն-Կոլիչևի օրոք շենքը ձեռք է բերել փակ հորինվածք։ Տունը սկսել է կատարել թանգարանի գործառույթ, իսկ ցուցասրահներից մեկում բարոնը տեղադրել է իր ընտանիքի տոհմածառը[3]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում այստեղ հյուրընկալվել են անվանի մարդիկ` Նինա Ճավճավաձեն, Լև Տոլստոյը[3]։

Լև Տոլստոյը հաճախ էր լինում այստեղ Միխայիլ Լվովիչ Բոդեի օրոք։ Հետազոտողների կարծիքով` այս տունն է եղել «Պատերազմ և խաղաղություն» վեպում Ռոստովների տան նախատիպը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Городская усадьба Сологуба» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Дом Ростовых» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.