Ռոստովի կենդանաբանական այգու տնկարկներ
Ռոստովի կենդանաբանական այգու տնկարկներ
ռուս.՝ Насаждения Ростовского зоопарка | |
---|---|
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Ռոստովի մարզ |
Բացվել է | 1927 |
Մակերես | 3 հեկտար |
Ռոստովի կենդանաբանական այգու տնկարկներ (ռուս.՝ Насаждения Ростовского зоопарка), հատուկ պահպանվող բնական տարածք, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օկտյաբրսկի շրջանում՝ Դոնի Ռոստովի կենդանաբանական այգում։ Դա տեղական նշանակության բնության գոյություն ունեցող հուշարձան է, որն ունի արգելավայրի ռեժիմ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոստովի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1927 թվականին։ Այն ժամանակ կենդանաբանական այգու տարածքում տնկված ծառերի որոշ մասը պահպանվել է մինչև 21-րդ դար[1]։
Տնկարկները գտնվում են Ռոստովի կենդանաբանական այգու կենտրոնական մասում[2]։ Ծառերից են՝ սոճի ղրիմյան, որից այգում կա 14 հատ, կաղնի ամառային՝ 8 ծառ և լորենի մանրատերև՝ 3 ծառ, որն անվանում են նաև սրտատերև լորենի[3]։
Տնկարկներն ունեն պատմական, բնապահպանական, լուսավորչական և գեղագիտական արժեք և քաղաքի տարածքում տնկված և մինչև մեր ժամանակները պահպանված առավել հին տնկարկներից են[2]։
Պահպանվող տարածքի մակերեսը 3 հեկտար է[4]։
Ծառերի տնկարկների վիճակը բավարար է։ Ծառերին տրվել է բնապահպանական կարգավիճակ համաձայն Ռոստովի քաղաքային գործադիր կոմիտեի 1977 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 366 որոշման, ինչպես նաև Ռոստովի մարզային գործադիր կոմիտեի 1985 թվականի օգոստոսի 23-ի թիվ 313 և մարզային խորհրդի 1992 թվականի ապրիլի 22-ի թիվ 87 որոշումների[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Насаждения Ростовского зоопарка». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 Особо охраняемые природные территории Ростовской области//Официальный портал Правительства Ростовской области
- ↑ Перечень памятников природы Ростовской области (В редакции Постановления Администрации Ростовской области от 12.12.2007 г.
- ↑ Границы памятников Ростовской области