Ռոման Կարա-Պողոսյան
Ռոման Կարա-Պողոսյան | |
---|---|
մարտի 25, 1947 - սեպտեմբերի 16, 2009 (62 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ծառայության տարիներ | 1988-2005 |
Կոչում | ոստիկանության գեներալ-մայոր |
Պաշտոն | ՀՀ ներքին գործերի փոխնախարար (1992-1994) |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1969) և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1986) |
Պարգևներ |
Ռոման Հակոբի Կարա-Պողոսյան (մարտի 25, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 16, 2009, Երևան, Հայաստան), հայ պետական, ռազմական գործիչ, ներքին ծառայության գեներալ-մայոր (1993)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1986 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1989 թվականին՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիայի առաջին ֆակուլտետը[1]։
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ներքին գործերի կառույցներում։ 1988 թվականին Ռոման Կարա-Պողոսյանին է լիազորվել գլխավորելու ՀԽՍՀ սոցիալիստական սեփականության հափշտակման դեմ պայքարի վարչությունը, այնուհետև ղեկավարել է քրեական հետախուզման վարչությունը։ 1992-1994 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը՝ միաժամանակ գլխավորելով Երևան քաղաքի ներքին գործերի բաժինը։ ՀՀ անկախացումից հետո Ռոման Կարա-Պողոսյանն առաջինն է, ում շնորհվել է ներքին ծառայության գեներալ-մայորի կոչում։
1991-1994 թվականներին եղել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։ Թոշակի է անցել 2005 թվականից։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» շքանշան
- Երկակի պարգևատրվել է անվանական զենքով ՀՀ և ՌԴ կողմից
- «ԽՍՀՄ ՆԳՆ վաստակավոր աշխատակից»
- «ՌԴ ՆԳՆ պատվավոր ծառայող»
- «ՀՀ ոստիկանության վաստակավոր ծառայող»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտի 25 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Սեպտեմբերի 16 մահեր
- 2009 մահեր
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հայ ռազմական գործիչներ
- Ոստիկանության գեներալ-մայորներ
- Հայ պետական գործիչներ