Ռոման Արուտյունով
Ռոման Սերգեյի Արուտյունով | |
---|---|
1934 | |
Ծննդավայր | Մարալյան Սարով, ԼՂՀ Մարտակերտի շրջան |
Զորատեսակ | մոտոհրաձգային զորքեր, Քաղաքացիական պաշտպանության զորքեր և Motorized Rifle Troops? |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | 8th Guards Combined Arms Army? |
Կրթություն | Բաքվի հետևակային ուսումնարան (1958) |
Պարգևներ |
Ռոման Սերգեյի Արուտյունով (նոյեմբերի 5, 1934, Մարալյան Սարով, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոման Արուտյունովը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարալյան (Մարալյան Սարով) գյուղում։ 1958 թվականին ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, 1966 թվականին՝ Մոսկվայի ռազմական ակադեմիան։ 1962-1963 թվականներին եղել է հրաձգային վաշտի, 1966-1967 թվականներին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 1967-1968 թվականներին՝ մոտոհրաձգային դիվիզիայի շտաբի ուսումնական մասի պետի տեղակալ, 1968-1969 թվականներին՝ տանկային գնդի շտաբի պետ, 1969-1971 թվականներին՝ օպերատիվ բաժնի պետ, դիվիզիայի շտաբի պետի տեղակալ, 1971-1973 թվականներին՝ գնդի հրամանատար, 1973-1974 թվականներին՝ դիվիզիայի շտաբի պետ, 1974-1979 թվականներին՝ դիվիզիայի հրամանատար, 1979-1984 թվականներին՝ 8-րդ գվարդիական բանակի հրամանատարի տեղակալ, 1984-1986 թվականներին՝ Մոսկվայի զինվորական օկրուգի վարչության պետի տեղակալ, 1986-1990 թվականներին՝ Մոսկվայի մարզի քաղաքացիական պաշտպանության բարձրագույն սպայական դասընթացի պետ[1][2]։
Զորացրվել է 1990 թվականին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, Մոսկվայի հայկական համայնքի գործադիր կոմիտեի պետն է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի շքանշան, 1970, մայիսի 14
- «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին մատուցած ծառայության» երրորդ աստիճանի շքանշան
- Գեներալ-մայորի կոչում, 1976, հոկտեմբերի 28
- Կարմիր աստղի երկրորդ շքանշան, 1985
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Газета "Ноев ковчег"». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.