Ռոմանապոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Ռոմանապոլիս

Ռոմանապոլիս, Ռոմանոպոլիս, Ռոմանուպոլիս, Ռոմոնոպոլիս՝ բերդաքաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Բալահովիտ գավառում։ ոմանց՝ ասելով Բյուզանդական կայսր Ռոմանոսը (1067-1071 թվականներին) Ռոմանապոլիսը վերակառուցելուց հետո անվանեց Բալուք։ Իսկ հայոց պատմագիրներից Մատթեոս Ուռհայեցու (XII դարում) վկայությամբ՝ կայսրն ինքն է կառուցել տվել Ռոմանապոլիսը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 448 — 804 էջ։