Ռոլանդ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռոլանդ Ավագյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1944(1944-09-18) (74 տարեկան)
Գլաձոր, Վայոց ձորի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Ռոլանդ Մամիկոնի Ավագյան (1944, սեպտեմբերի 18, Գետաշեն, ԼՂՀ Շահումյանի շրջան), ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (2001)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 - 1968 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1968 թվականից աշխատում է ԵՊՀ-ում։ 2000 - 2006 թթ. տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2006 թվականից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։ Աշխատանքները վերաբերում են գրավիտացիայի տեսություններին, դրանց աստղաֆիզիկական կիրառություններին և տիեզերագիտությանը։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[1][2]։ Հետազոտությունները վերաբերում են հարաբերականության ընդհանուր տեսությանն ու գրավիտացիայի այլընտրանքային տեսություններին և դրանց աստղաֆիզիկական կիրառություններին (սպիտակ թզուկներ, նեյտրոնային աստղեր, պուլսարներ, կոսմոլոգիա), քվանտային ֆիզիկայում համաչափություններին[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ ԿԳՆ «Իվան Աթայան» հուշամեդալ, 2004
  • ԵՊՀ ոսկե մեդալ
  • ՀՀ ԿԳՆ ԳՊԿ ոսկե մեդալ
  • ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E.V. Chubaryan, R.M. Avagyan, Quantum Mechanics Problems Textbook (with solutions) | University Public House, Yerevan, 2012
  • R. Avagyan, G. Harutyunyan, V. Papoyan , The cosmolocical scalar in the Jordan-Brans-Dicke Theory | Astrophysica, 48, 455-466, 2005
  • Թումյան Վ.Ա. , Հարությունյան Ս.Գ., Ավագյան Ռ.Մ. , Բարխուդարյան. Վ.Գ. , Ղազարյան Է.Մ , ՖԻԶԻԿԱ | (ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնակական ձեռնարկ ԲՈՒՀ ընդունվողների համար) Երևան -1998
  • Թումյան Վ.Ա, Հարությունյան Ս. , Ավագյան Ռ.Մ. , Բարխուդարյան. Վ.Գ., ՖԻԶԻԿԱ | (ԲՈՒՀ ընդունվողների համար) Երևան -1996

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. ԵՊՀ, Գիտություն, աշխատակիցներ, Ռոլանդ Մամիկոնի Ավագյան
  3. ՀՀ ԳԱԱ, թղթակից անդամներ, Ռոլանդ Ավագյան