Ռոլանդո Ռիվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլանդո Ռիվի
Ծնունդհունվարի 7, 1931(1931-01-07)[1]
ԾննդավայրԿաստելարանո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Վախճանապրիլի 13, 1945(1945-04-13)[1] (14 տարեկան)
Վախճան վայրՄոնկո, Պալագանո, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Թաղման վայրԷմիլիա Ռոմանիա
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Սրբացված կարգblessed?
Հիշատակության օրՄայիսի 29
Երկիր Իտալիայի թագավորություն

Ռոլանդո Ռիվի, լրիվ անունը՝ Ռոլանդո Մարիա Ռիվի (իտալ.՝ Rolando Rivi, հունվարի 7, 1931(1931-01-07)[1], Կաստելարանո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - ապրիլի 13, 1945(1945-04-13)[1], Մոնկո, Պալագանո, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), կաթոլիկական երանելիներից, նահատակ, սեմինարիստ, սպանվել է իտալացի պարտիզանների կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի աշնանը Ռիվին ընդունվեց սեմինարիա, 1944 թվականին ստիպված եղավ թողել կրթությունը՝ գերմանական շրջափակման պատճառով։ Տուն վերադառնալով, Ռոլանդո Ռիվին, չնայած ամերիկյան հակակղերական տրամադրվածությանը, նա շարունակեց կրել փարաջա։ 1945 թվականի ապրիլի 10-ին իտալացի պարտիզանները առևանգեցին նրան։ Երեք օր տանջվելուց և ծաղրվելուց հետո գնդակահարվել է Պալագանոի մոտակայքում գտնվող անտառում։ Ապրիլի 14-ին նրա հարազատները տարել են դիակը և թաղել Մոնկոյում։

1945 թվականի մայիսի 20-ին Ռոլանդո Ռիվիի մարմինը վերաթաղել են Սուրբ Վալենտինի եկեղեցու մոտ։ 1997 թվականի հունիսի 26-ին Ռիվիի մասունքները տեղեոխեցին հենց Սուրբ Վալենտինի եկեղեցու մեջ։

Փառաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարի 7-ին Մոդենի արքեպիսկոպոսությունը սկսեց նրա սրբադասությունը։ 2012 թվականի մայիսին վատիկանի միաբանությունը Ռոնալդո Ռիվիի մահը ճանաճեց, որպես նահատակություն[2]։ 2013 թվականի մարտի 28-ին Սրբերի դասակարգման միաբանությունը ճանաճեց նրա նահատակ լինելը և նրան համարեց «Աստծո ծառա»[3][4]։

2013 թվականի հոկտեմբերի 5-ին Սուրբ Աթոռի ներկայացուցիչ կարդինալ Անջելո Ամատոն սուրբ պատարագի ժամանակ հայտարարեց Ռիվիի սրբադասման մասին, որը տեղի էր ունենում Մոդենի սպրոտի դպրոցում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GCatholic.org — 1997.
  2. Sì alla beatificazione di Rolando Rivi
  3. Venerable Rolando Rivi
  4. «Promulgation of Decrees by Congregation for Causes of Saints». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  5. «Rolando Rivi, «un prete in più» nella schiera dei beati». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mino Martelli, Una guerra e due resistenze, 1940—1946. Opere e sangue del clero italiano e in particolare romagnolo emiliano nella guerra e nella resistenza su due fronti, Bari, Edizioni Paoline, 1976.
  • Paolo Risso, Rolando Rivi, un ragazzo per Gesù, Camposampiero, Edizioni Del Noce, 1997. ISBN 88-86115-85-7. Consultabile on line.
  • Emilio Bonicelli, Il sangue e l’amore. Romanzo, Milano, Jaca Book, 2004. ISBN 88-16-30403-0.
  • Roberto Beretta, Storia dei preti uccisi dai partigiani, Casale Monferrato, Piemme, 2005. ISBN 88-384-8459-7.
  • Emilio Bonicelli, Rolando Rivi seminarista martire (prefazione di Luigi Negri), Camerata Picena, Shalom, 2010. ISBN 978-88-8404-220-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդո Ռիվի» հոդվածին։