Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզալիա (Ռուզան) Ֆրանգուլյան (սեպտեմբերի 18, 1925(1925-09-18)[1], Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 1986(1986-03-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։
Ռոզալիա Ֆրանգուլյանը ծնվել է 1925 թվականին Դիլիջանում։ 1950 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) սցենարական ֆակուլտետը։ Այնուհետև 1955 թվականից աշխատել է որպես ռեժիսոր Երևանի փաստա-վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ Նկարահանել է ավելի քան 50 վավերագրական և ուսուցողական ֆիլմ[2][3]։
Տարեթիվ
|
Ֆիլմ
|
1955
|
Մարտիրոս Սարյան
|
1957
|
Գևորգ Բաշինջաղյան
|
1960
|
Մինա տատի սնդուկը
|
1961
|
Մարտիրոս Սարյան
|
1962
|
Հրազդանի ափերին
|
1964
|
Պատմության էջեր
|
1966
|
Մարսել Մարսո
|
1967
|
Բարեկամ սրտեր
|
1967
|
Հայաստանի գորգերը
|
1968
|
Երգում են աշխարհի հայերը
|
1969
|
Վահան Տերյան
|
1969
|
Մարիետա Շահինյան
|
1972
|
Համո Սահյան
|
1973
|
Հեռադիտակը ուղեծրում
|
1974
|
Թորոս Ռոսլին
|
1975
|
Ավետիք Իսահակյան
|
1976
|
Քանդակագործ Արա Հարությունյան
|
1977
|
Դանիել Վարուժան
|
1979
|
Արա Սարգսյան
|
1980
|
Մարտիրոս Սարյան
|
1981
|
Արամ Խաչատրյան
|
1984
|
Հայաստան՝ թատրոնների երկիր
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|