Ռոդենի ձմեռը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդենի ձմեռը
ՀեղինակԴավիթ Սամվելյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԷսսեներ
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման վայրՀայաստան
Հրատարակիչ«Ասողիկ» հրատարակչություն
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 7, 2017
ՎիքիքաղվածքՌոդենի ձմեռը

«Ռոդենի ձմեռը», հայ գրող Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքը՝ «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո։

Գիրքը հրատարակվել է 2017 թվականին, վերահրատարակվել 2019 թվականին՝ նոր խմբագրությամբ և դիզայնով[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում[2]։

Գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունն իրար հանդեպ, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտություններին։ Ամբողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված «ճիշտ» բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը։

Գրքի վերջում զետեղված են երկու հավելվածներ, որոնցում հեղինակը ներկայացրել է նախորդ գրքերից այն էսսեներն ու բանաստեղծությունները, որոնք առավել շատ են սիրվել ընթերցողների կողմից[3]։

Հրատարակչության տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խմբագիր՝ Արմինե Բոյաջյան
  • Սրբագրիչ՝ Աննա Ալեքսանյան
  • Շապիկի նկարը՝ Մանու Հարությունյան՝ «Ռոդենի ձմեռը»
  • Համակարգչային շարվածք՝ Էդվարդ Սեփանյան
  • Շապիկի դիզայն՝ Սոնա Թարխանյան
  • Շնորհանդես՝ Սեպտեմբերի 7, 2017թ.[4]
  • ISBN 978-9939-50-368-4
  • Հրատարակիչ՝ «Ասողիկ» հրատարակչություն

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրանք՝ Մահ
Չորրորդ փողոց
Շքամուտք
Սպիտակը ցուրտ է
Ռոդենի ձմեռը
Պատրանք՝ Երազ
Քաշքշոց
Խավարման գիշերը
Հավելված 1
Հավելված 2

Մեջբերումներ հեղինակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսատության մեջ դու կարող ես դնել մի ամբողջ կյանք, սեր։ Չէի ասի, թե իմ ապրած կյանքի պատմությունների հիման վրա են գրվել պատմվածքները, էսսեները։ Ես չեմ էլ համարում, որ պատմվածքների վերջաբանն ավարտ է։ Միշտ տեղ եմ թողնում, որ մտածի մարդ։ Եթե մտածում ես մի բան կարդալիս, ուրեմն դա չի ավարտվել։ Ինքը քո մեջ եփվում ու շարունակական է լինում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները՝ նոր խմբագրությամբ և դիզայնով». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Մատներիցդ գրքի հոտ եմ առնում, ձեռքերդ չլվանաս. Զրույց Դավիթ Սամվելյանի հետ». arenanews.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը ներկայացվեց ընթերցողներին». armenpress.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Տեղի ունեցավ «Ռոդենի ձմեռը» գրքի շնորհանդեսը». erit.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «Ռոդենի ձմեռը»` Բուկինիստում