Ռոբին Հուդն ու Քեթրին թագուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Հուդն ու Քեթրին թագուհին
Տեսակբալլադ և երաժշտական գործ/ստեղծագործություն
Ձևերգ

Ռոբին Հուդն ու Քեթրին թագուհին[1] (անգլ.՝ Robin Hood and Queen Katherine, Child 145, Roud 72[2]), անգլիական ծագում ունեցող ժողովրդական բալլադ, որ ներառված է Ռոբին Հուդին նվիրված պատմությունների շարքում։ Այն հանդիպում է Պերսիի գտած ձեռագրում, սակայն հատված-հատված է պոկված էջերի պատճառով։ Դրանից որոշակիորեն տարբերվող Renowned Robin Hood խորագրով տարբերակը հանդիպում է վեց բրոդսայդներում, որոնցից ամենավաղ տեքստն ստեղծվել է հավանաբար 1655 թվականից ոչ ուշ, ինչպես նաև 1663 և 1670 թվականների երկու ժողովածուներում։ 1993 թվականին հայտնաբերված «Անտառահատների ձեռագրի» տարբերակն ավելի ծավալուն ու լիակատար, քան մյուս բոլորը, և թույլ է տվել պարզել սյուժեի որոշ անհարթություններ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին թագուհին գրազ է գալիս թագավորի հետ, թե ում նշանաձիգներն են ավելի հմուտ։ Նա պատվիրակ է ուղարկում Նոթինգհեմ, որպեսզի նա մրցության մասին հայտնի Ռոբին Հուդին։ Վերջինս համաձայնում է պաշտպանել թագուհու պատիվը և ուղևորվում է Լոնդոն Փոքրիկ Ջոնի, ջրաղացպանի որդի Մաչի ու Ուիլլ Սքաթլոքի հետ։ Մրցությունն անցկացվում է Ֆինբերիում, որ գտնվում է Լոնդոնից հյուսիս։ Թագավորի նետաձիգը խփում է ուղիղ նշանակետին, սակայն Ռոբին Հուդը նրա նետը կիսում է իր նետով։ Նույնպես նշանակետին են խփում Մաչն ու Սքաթլոքը, իսկ Փոքրիկ Ջոնը (որը հանդես էր գալիս Քլիֆտոն անունով), ճեղքում է ուռենու ճյուղը 300 յարդ հեռավորությունից։ Թագուհին հաղթում է գրազն ու բացահայտում անտառում ապրող ավազակների ինքնությունն այն բանից հետո, երբ թագավորը խոստանում է չվնասել նրանց։ Բալլադի տարբերակներից մեկում ավելացված է վերջաբան, որտեղ թագավորը ներում է Ռոբին Հուդին և նրան դարձնում «փառավոր Հանթինգդոնի կոմս» (Earle of fair Huntington)[3][4]։

Այս բալլադի ստեղծողին հավանաբար ծանոթ են եղել մի շարք այլ պատմություններ՝ «Փոքր պատմություն Ռոբին Հուդի մասին», «Ռոբին Հուդի իրական պատմությունը» (Մարտին Փարքեր), «Ռոբին Հուդն ու եպիսկոպոսըW, ինչպես նաև հավանաբար «Ադամ Բել» և «Հանթինգդոնի կոմս Ռոբերտի անկումն ու մահը» (անգլ.՝ The Downfall and The Death of Robert Earl of Huntington, 1598 թվական, Էնթոնի Մանդեյ)[3]։

Այս պատմության յուրատիպ շարունակությունն է հաջորդ՝ Չայլդի համարակալմամբ #146 բալլադը՝ «Ռոբին Հուդի հետապնդումը» (անգլ.՝ Robin Hood's Chase)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эрлихман В. В. Робин Гуд. — М.: Молодая гвардия, 2012. — 254 с. — (Жизнь замечательных людей: малая серия). — 5000 экз. — ISBN 978-5-235-03529-4
  2. Vaughan Williams Memorial Library
  3. 3,0 3,1 3,2 Robin Hood and Queen Catherin: Introduction
  4. Robin Hood and Queen Catherin
  5. «Robin Hood and Queen Katherine [Child 145]». The Traditional Ballad Index. An annotated source to folk song from the English-speaking world (անգլերեն). Robert B. Waltz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.