Ռոբերտ Տոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Տոնյան
Ծնվել էհուլիսի 22, 1966(1966-07-22)
Մահացել էապրիլի 26, 1994(1994-04-26) (27 տարեկանում)
Ազգությունհայ

Ռոբերտ Սուրենի Տոնյան (1966 հուլիսի 22, Դրախտիկ, Հադրութի շրջան - 1994 ապրիլի 26, Ներքին Սեիդահմեդլի), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի հուլիսի 22-ին, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում։ Ավարտել է գյուղի ութամյա, Ազոխի միջնակարգ դպրոցները, Բաքու քաղաքի թիվ 81 տեխնիկական ուսումնարանը, Ստեփանակերտի ավտոդպրոցը[1]։

1985-87 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Արցախյան պայքարի ակտիվ մասնակիցներից էր։ Եղել է դասակի հրամանատար։ Մասնակցել է Ղաջարի, Ղարամամուտլուի, Ֆիզուլիի, Հորադիզի, Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Զանգելանի ազատագրման համար մղված մարտերին[1]։

Զոհվել է 1994 թվականի ապրիլի 26-ին, Ներքին Սեիդահմեդլի գյուղում, ականի բեկորից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[1]։

Ամուսնացած չէր։ Հանգչում է Դրախտիկի գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]