Ռոբերտ Վարդանյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռոբերտ Վարդանյան (այլ կիրառումներ)

Ռոբերտ Աղասու Վարդանյան
Ծնվել էհուլիսի 5, 1949 (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատանքՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

Ռոբերտ Աղասու Վարդանյան (1949, հուլիսի 5, Երևան), հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1990 թվականից ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի բաժնի վարիչ։ 1994 թվականից ամերիկյան, 1999 թվականից՝ եվրոպական ֆիզիկայի ընկերությունների անդամ է։

Կանխագուշակել է ձայնապլաստիկ երևույթը մետաղներում, առաջադրել կիսահաղորդիչներում լուսապլաստիկ երևույթի, մետաղների ջերմաստիճանային ապաջերմային անկանոնության, ինչպես նաև մետաղ-գերհաղորդիչ անցման ժամանակ թուլացման երևույթների ֆիզիկական մեխանիզմներ։ Մշակել է պինդ մարմինների էլեկտրական, լուսային և մեխանիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի արատների ազդեցության տեսություն[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005