Ռոբերտ Սուխուդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Սուխուդյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1937(1937-09-26) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Ռոբերտ Ասքանազի Սուխուդյան (սեպտեմբերի 26, 1937(1937-09-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քաղաքական, հասարակական և պետական գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Սուխուդյանը ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Երևան քաղաքում։

  • 1959 - 1960 թթ. - աշխատել է «Հայէլեկտրո» գործարանին կից ”Էլեկտրոմեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում” որպես ինժեներ-կոնստրուկտոր։
  • 1960 - 1969 թթ. - աշխատել է »Հայաստանի գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում» նախ որպես առաջատար կոնստրուկտոր, ավագ գիտ. աշխատող, ապա՝ սեկտորի և լաբորատորիաների վարիչ։
  • 1969 - 1974 թթ. - ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը, իսկ 1975 թ. ավագ գիտ աշխատողի կոչում։ Հանդիսացել է ավելի քան 30 գիտական աշխատությունների, հոդվածների ու հեղինակային վկայականների հեղինակ։
  • 1974 - 1977 թթ. - աշխատել է ՀԿԿ Կենտկոմի ապարատի գյուղ. բաժինում, նաղ որպես հրահանգիչ, ապա բաժնի վարիչի առաջին տեղակալ։
  • 1977 - 1983 թթ. - աշխատել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։
  • 1983 - 1985 թթ. - աշխատել է ՀԽՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստր։
  • 1985 - 1987 թթ. - աշխատել է ՀԽՍՀ Պետագրոարդի նախագահի առաջին տեղակալ- ՀԽՍՀ մինիստր։
  • 1987 - 1991 թթ. - աշխատել է ՀԽՍՀ առևտրի մինիստր։

Կուսակցական, պետական գործունեության տարիներին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի IX, X և XI գումարումների դեպուտատ, ինչպես նաև Կոմկուսի Կենտկոմի անդամ։ Բազմիցս արժանացել է միութենական և հանրապետական կառավարական բարձր պարգևների (շքանշաններ, մեդալներ, պատվոգրեր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]