Ռյու-դյու-Շա-քի-Պեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռյու-դյու-Շա-քի-Պեշ
ֆր.՝ rue du Chat-qui-Pêche
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Գտնվում էՓարիզի 5-րդ շրջան, Սորբոն և Փարիզ
Երկարություն29 մետր[1]
Լայնություն1,8 մետր[1]
Սկիզբquai Saint-Michel?

Ռյու-դյու-Շա-կի-Պեշ (ֆր.՝ rue du Chat-qui-Pêche, Կատու-Ձկնորսի փողոց), փողոց Փարիզի 5-րդ շրջանում, միացնում է Սեն Միշել ափամերձ տարածքը և Յուշետ փողոցը։ Ունենալով 1,80 մ լայնություն և 29 մ երկարություն, համարվում է Փարիզի ամենանեղ փողոցը[2][3] (չնայած նրա անվանումը վիճարկում է Սանտյե-դե-Մերիզյեն (ֆր.՝ Sentier des Merisiers) Փարիզի XII շրջանում[2]) և ամենափոքրերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը հայտնի է 1540 թվականից։ Այդ ժամանակ մերձափնյա տարածք, որպես այդպիսին, գոյություն չուներ, և փողոցը աստիճան էր հանդիսանում, որ տանում էր ուղիղ Սենայի մոտ[4]։ Սկզբնապես այն կոչվում էր rue des Étuves («Բաղնիքային փողոց»), ապա անվանումը փոխվեց՝ rue du Renard («Աղվեսի»)[5]։

Արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարացի գրող Յոլան Ֆյոլդեշը (հունգ.՝ Földes Jolán), որը երկար ժամանակ բնակվել է Փարիզում, գրել է «Կատու-ձնկորսի փողոց» անունով վեպ, որը հրատարակվել է 1936 թվականին և թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով[6]։
  • Արգենտինացի բանաստեղծ Խուան Հելմանը հիշատակում է փողոցը իր El botánico բանաստեղծության մեջ[7]։
  • Փողոցին է նվիրված շվեյցարական Recto Verso խմբի նույնանուն երգը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.v2asp.paris.fr/commun/v2asp/v2/nomenclature_voies/Voieactu/1926.nom.htm
  2. 2,0 2,1 «Paristoric». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Tous «les plus petits» de Paris
  4. «Les rues de Paris». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Мильчина В.А. Имена парижских улиц. — Новое литературное обозрение, 2016. — С. 187. — 320 с.
  6. WorldCat
  7. Poema El botánico de Juan Gelman
  8. YouTube

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]