Ռմբակոծություններից զոհված մոսկվացիների հիշատակին (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ռմբակոծություններից զոհված մոսկվացիների հիշատակին»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան, քանդակ և պատերազմի հուշահամալիր
ՔանդակագործԼև Մուրավին
Ստեղծում1960
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութգրանիտ
Ներկա վիճակԿանգուն

«Ռմբակոծություններից զոհված մոսկվացիների հիշատակին» (ռուս.՝ «Москвичам, погибшим при бомбёжках», նախկին անվանումը՝ «Ռուսական ձմեռ», ռուս.՝ «Русская зима»), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 1960 թվականին տեղադրվել է Խավսկայա փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի աշնանը ֆաշիստական ինքնաթիռների առջև խնդիր էր դրվել ոչնչացնելու Մոսկվա քաղաքի ռազմավարական կարևոր որոշ օբյեկտներ՝ Շուխովի աշտարակը և Գնդառանցքակալների գործարանը։ Գործողությունն իրականացնելիս արկերից մեկն ընկավ Խավսկայա փողոցի շրջանում, որտեղ այդ ժամանակ ընթանում էր ռմբապաստարանների շինարարություն։ Ռումբի ընկնելու վայրի անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր անձինք զոհվեցին, իսկ առաջացած ռմբաձագարը դարձավ յուրօրինակ եղբայրական գերեզման, քանի որ զոհվածների մարմինները ուժեղ հարվածից չէին պահպանվել[1]։

1958 թվականին ուկրաինացի քանդակագործ, ճարտարապետ, վերականգնող և Ուկրաինայի[2] արվեստի վաստակավոր գործիչ Լև Դավիդովիչ Մուրավինը ստեղծեց գրանիտե հորինվածք, որը սկզբնապես կոչվում էր «Ռուսական ձմեռ»[3]։ Հետագայում քանդակը վերանվանվեց, ինչի մասին վկայում է 2009 թվականին նրա պատվանդանի վրա փակցված ցուցանակը. «Ռմբակոծություններից զոհված մոսկվացիների հիշատակին»։ Նոր անվանումը կապված է Ուկրաինայի որոշման հետ, որով հուշարձանը ներկայացվում է որպես նվեր Մոսկվային՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների։ Նաև համարվում է, որ հուշարձանը պատերազմում զոհված մայրերի ու երեխաների խորհրդանիշն է։

Հուշարձանը տեղադրվել է 1960 թվականին ռմբաձագարի տեղում ստեղծված պուրակում։ Բազմահարկ բնակելի շենքերի շինարարության ժամանակ քանդակը ժամանակավորապես տարհանվել է, իսկ աշխատանքների ավարտից հետո կրկին վերադարձվել։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսական ձմեռ» կամ «Ռմբակոծություններից զոհված մոսկվացիների հիշատակին» գրանիտե հորինվածքը պատկերում է փոքրիկ երեխան գրկին նստած մորը։ Նրանք ձմեռային տաք հագուստներով են, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հուշարձանի սկզբնական անվանման պատճառ է հանդիսացել։ Տարիներ առաջ քանդակը դարձել է վանդալության զոհ. մոր դեմքն այլանդակվել էր։ Հետագայում այն վերականգնվել է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник москвичам, погибшим при бомбежках». Путеводитель Intomoscow.ru. 2014 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  2. 2,0 2,1 Москвичам, погибшим при бомбежках. Скульптура на Хавской улице.(չաշխատող հղում)
  3. Александра Маянцева (2011 թ․ նոյեմբերի 7). «Малышам и мамам, погибшим в прифронтовой Москве, посвящается…». Комсомольская правда. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.