Ռման վանք
Արտաքին տեսք
| Ռման վանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Martin Brod? |
| Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
| Թեմ | Eparchy of Bihać and Petrovac? |
| Հիմնական ամսաթվերը | 15 և 16 |
| Մասն է | Ունա ազգային պարկ |
| Ժառանգության կարգավիճակ | Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան |
| Հիմնադրված | 15 և 16 |
![]() | |
![]() | |
Ռման վանք (սերբ.՝ Манастир Рмањ, բոս․՝ և խորվ.՝ Manastir Rmanj, ի պատիվ Սուրբ Նիկոլասի[1]), Սերբ ուղղափառ եկեղեցու Բիհաչ-Պետրովաց թեմի վանք, որը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության Ունսկո-Սանսկի կանտոնի Բիհաչ համայնքի Մարտին Բրոդ գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ժողովրդական լեգենդի՝ 1443 թվականին վանքը հիմնել է Կատերինա Բրանկովիչը՝ սերբ բռնակալ Գեորգի Բրանկովիչի դուստրը և Ցելեի կոմս Ուլրիխ II-ի կինը։ Առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1498 թվականին։ 17-րդ դարի սկզբին վանքը դարձել է Դաբրո-Բոսնիայի մետրոպոլիտի նստավայր[2]։
Վանքի ավերումների ժամանակագրություն[2].
| Ավերում | Մեկնաբանություն |
|---|---|
| 1563 | Ավերվել է թուրքերի կողմից։ Վերականգնվել է 1608 և 1632-1633 թվականներին։ |
| 1638 | Ավերվել է թուրքերի կողմից։ |
| 1661 | Հրդեհվել է թուրքերի կողմից։ |
| 1785 | Վերականգնվել է 1863 թվականին։ |
| 1876 | Հրդեհվել է թուրքերի կողմից։ Վերականգնվել է 1883 թվականին վաճառական Գավրո Վուկովիչի կողմից։ |
| 1944 թվականի ապրիլի 23 | Վանքում եղել է պարտիզանական հոսպիտալ, որը ոչնչացվել է Լյուֆտվաֆեի ռմբակոծությունների արդյունքում։ Վերականգնվել է 1974 թվականին եպիսկոպոս Ստեֆանի (Բոցի) ջանքերով[3]։ |
| 1995 | «Փոթորիկ» գործողության ընթացքում վանքը գրավել են խորվաթական զորքերը։ Միաբանությունը հեռացել է Ռմանից, իսկ տաճարը ականապատել և պղծել են խորվաթները[3]։ 1998-2001 թվականներին վանքը վերակառուցվել է։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ПРОСЛАВЉЕНА СЛАВА МАНАСТИРА РМЊА, СВЕТИ ОТАЦ НИКОЛАЈ МИРЛИКИЈСКИ ЧУДОТВОРАЦ» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 2,0 2,1 «Епархија Бихачко-петровачска: Манастир Рмањ» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 3,0 3,1 «Историја манастира» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.

