Ռիչարդ Կուկլինսկի
Ռիչարդ Կուկլինսկի | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 11, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մահվան ամսաթիվ | մարտի 5, 2006[4][2][5][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Թրենթոն, ԱՄՆ |
Մահվան պատճառ | Արյան հիվանդություններ |
Սպանություն |
Ռիչարդ Կուկլինսկի (անգլ.՝ Richard "The Iceman" Kuklinski, ապրիլի 11, 1934[1][2][3], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - մարտի 5, 2006[4][2][5][…], Թրենթոն, ԱՄՆ) մականունը՝ «Սառցե մարդ», ամերիկացի վարձկան մարդասպան։ Նա աշխատել է մի քանի իտալա-ամերիկյան ընտանիքներում և պնդում էր, որ սպանել է ավելի քան 100 մարդու։ Նրա կարիերան տևել է 30 տարի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուկլինսկին ծնվել է Ջերսի Սիթիում՝ Նյու Ջերսի նահանգում՝ լեհ և իռլանդական ծագումով ամերիկացի ծնողների ընտանիքում։ Նրա հայրը՝ Սթենլի Կուկլինսկին, հարբեցող էր, որը հաճախ էր բռնության ենթարկում և նվաստացնում նրան[6]։ 1940 թվականին Սթենլի Կուկլինսկին ծեծելով սպանել է իր որդուն՝ Ֆլորիանին։ Կուկլինսկիների ընտանիքը ոստիկաններին հայտնել է, որ Ֆլորիանն ինքն է մահացել՝ պատահաբար ընկնելով աստիճաններից։
Ռիչարդը պնդում էր, որ սպանել է 100-250 մարդու և հաճախ դա անում էր ծայրահեղ դաժանությամբ և հենց այնպես[7]։ Այս խոստովանությունների մեծ մասը չի հաստատվել[8]։ Նա նաև պնդում էր, որ սպանել է մաֆիայի մի քանի ղեկավարների, ինչպիսին են Պոլ Կաստելանոն և Կարմայն Գալանտեն, ինչպես նաև ներգրավված է եղել արհմիության առաջնորդ Ջիմի Հոֆայի անհետացման և ենթադրյալ սպանության մեջ[9]։ Այս խոստովանությունները կասկածելի են[10]։
1988 թվականին Նյու Ջերսիում տեղի է ունեցել դատավարություն, որը Կուկլինսկուն մեղավոր է ճանաչել հինգ սպանությունների մեջ և դատապարտել մի քանի ցմահ ազատազրկման։
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սառցե (ֆիլմ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/2006/03/09/nyregion/richard-kuklinski-70-a-killer-of-many-people-and-many-ways-dies.html?mcubz=3
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.biography.com/people/richard-the-iceman-kuklinski-21360091
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/03/09/nyregion/09kuklinski.html
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.crimemuseum.org/crime-library/organized-crime/richard-kuklinski/
- ↑ The Ice Man: The True Story of a Cold-Blooded Killer. — Delacorte Press[en], 1993. — С. 166. — ISBN 0-440-21331-2.
- ↑ Zugibe, Dr. Frederick T. Zugibe; Costello, James T. (November 1993). "The Iceman Murder - One of a Series of Contract Murders"(չաշխատող հղում).Journal of Forensic Sciences, Vol. 38, No. 6. pp. 1404–1408. PDF file: 333.6 KB; retrieved June 3, 2012.
- ↑ Bruno, Anthony (2018). Immortal Monster. DarkHorse Multimedia. էջ 5. ASIN B07GTD1KX5.
- ↑ Harris, Paul (2006 թ․ ապրիլի 23). «"Did Iceman accept mob contract on union boss?"». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Bruno, Anthony (2018). Immortal Monster. DarkHorse Multimedia. էջ passim. ASIN B07GTD1KX5.
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ջերքի Սիթի քաղաքում ծնվածներ
- Մարտի 5 մահեր
- 2006 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացիներ
- Ամերիկացի հանցագործներ
- Ամերիկացի մարդասպաններ
- Ամերիկացի սերիական մարդասպաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Սերիական մարդասպաններ
- Վարձու մարդասպաններ
- 20-րդ դարի ամերիկացի հանցագործներ
- 1935 ծնունդներ