Կարիերան սկսել է 1991 թվականին Կաունասի «Բանգա» ակումբում։ Հետո տեղափոխվել էԿաունասի այլ ակումբ՝ «Ինկարաս», սակայն կարճ ժամանակով վերադարձել է «Բանգա»։ 1993-ից 1997 թվականներին դարձել է «Ինկարաս» ակումբի խաղացող, որտեղ Լիտվայի առաջնությունում խաղացել է հարյուրից ավելի խաղ։ 1997 թվականի Կազլաուսկասը մեկնել է Ռուսաստան խաղալու, որտեղ նա խաղացել է 12 խաղ «Սոկոլ ՊԺԴի» առաջին դիվիզիոնում։ 1998 թվականին տեղափոխվել է «Լադա Գրադ» ակումբ, այդ հավաքականի կազմում միայն խաղացել է 3 խաղ առաջին դիվիզիոնում։ 2002 թվականին զգալի ընդմիջումից հետո միացել է լիտվական ակումբ «Նեվեժիսին», որտեղ անց է կացրել 5 խաղ։
1997 թվականի օգոստոսի 6-ին անցկացրել է միակ խաղը Լիտվայի կազմում Շվեցիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որտեղ 70-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման Դայնյուս Շուլյաուսկասայի փոխարեն[1]։