Ռիդբերգ-Ռիտցի կոմբինացիոն սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիդբերգ-Ռիտցի կոմբինացիոն սկզբունք, սպեկտրասկոպիայի հիմնական օրենքը։ 1908 թ. փորձնականորեն սահմանել է շվեյցարացի ֆիզիկոս Վալտեր Ռիտցը։ Ըստ այս սկզբունքի՝ ցանկացած տարրի սպեկտրալ գծերի համախումբը կարելի է ներկայացնել որպես որոշակի մեծությունների կոմբինացիա։ Այդ մեծությունները կոչվում են սպեկտրալ թերմեր։ Յուրաքանչյուր սպեկտրալ գծի սպեկտրասկոպական ալիքային թիվը կարելի է արտահայտել երկու սպեկտրալ թերմերի տարբերության միջոցով՝

Ատոմը, կլանելով ֆոտոն, կարող է հայտնվել ավելի բարձր էներգիական մակարդակում, կամ, ընդհակառակը, սպոնտան կերպով ճառագայթել ֆոտոն և իջնել ավելի ցածր էներգիական մակարդակ։ Համաձայն քվանտային մեխանիկայի, այս անցումները կարող են տեղի ունենալ միայն որոշակի էներգիական միջակայքերում։ Այս երևույթի բացատրությունը տալիս է Ռիդբերգ-Ռիտցի կոմբինացիոն սկզբունքը։