Jump to content

Ռենտգենոսկոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենտգենասկոպիա, ռենտգենադիտում, ռենտգենալուսավորում, ռենագենախտորոշման մեթոդ, որի դեպքում քննվող օբյեկտի ռենտգենյան պատկերն ստացվում է ֆլյուրագրաֆիական էկրանի վրա։ Ի տարբերություն ռենտգենագրության, ռենտգենասկոպիան հնարավորություն է տալիս հիվանդի դիրքը փոխելով կատարել բազմաառանցքային հետազոտություն, դիտել օրգաններն աշխատելիս, ուսումնասիրել դրանց ֆունկցիոնալ փոփոխությունները (ստոծանու և թոքերի շնչառական շարժումները, սրտի և խոշոր անոթների բաբախումը, ստամոքսի և աղիքների գալարակծկանքը)։ Ռենտգենասկոպիայի ընթացքում հնարավոր է շոշափումով (էկրանի հսկողության տակ) որոշել օրգանների շարժունակության աստիճանը, ցավազգացությունը ևն։ Էլեկտրոնաօպտիկական փոխակերպիչ (ԷՕՓ) նոր համակարգի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել պատկերի պայծառությունն ավելացնել 1000 անգամ, որն ապահովում է հիվանդների և անձնակազմի նվազագույն ճառագայթահարումը։ ԷՕՓ-ի օգտագործումը, ռենտգենյան ճառագայթների փոքր դոզաների դեպքում հնարավորություն է տալիս 6 րոպեի ընթացքում (առանց հիվանդին վնասելու) ֆիլմեր նկարահանել, որը նպաստում է ռենտգենակինեմատոգրաֆիայի զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։