Ռենտգենյան միկրոսկոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռենտգենյան միկրոսկոպիա, ռենտգենյան մանրադիտություն, ռենտգենյան ճառագայթներով նյութի միկրոկառուցվածքի ուսումնասիրման մեթոդների համախումբ։ Ռենտգենյան միկրոսկոպիաում օգտագործում են հատուկ սարքեր՝ ռենտգենյան մանրադիտակներ, որոնց լուծունակության սահմանը կարող է 2-3 կարգով ավելի բարձր լինել, քան օպտիկական մանրադիտակներինը։ Ըստ պատկերի ստացման սկզբունքի՝ ռենտգենյան մանրադիտակները (հետևաբար և Ռենտգենյան միկրոսկոպիաի մեթոդները) լինում են անդրադարձումային և պրոյեկցիոն։ Անդրադարձումային ռենտգենյան միկրոսկոպիաում ռենտգենյան ճառագայթների կիզակետման համար կիրառվում են հայելային մակերևույթից լրիվ արտաքին անդրադարձման կամ ճկված միաբյուրեղներից բրեգյան դիֆրակցիայի (տես ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա) երևույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png