Ռենե Ռուքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search



Ռենե Ռուքե
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
Կուսակցություն՝Սոցիալիստական կուսակցություն
Ծննդյան օր՝ փետրվարի 15, 1946 (73 տարեկան)
Ծննդավայր՝Քարենտոն-լե-Պոնտ, Ֆրանսիա Ֆրանսիա
Պարգևներ՝Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան

Ռենե Ռուքե (փետրվարի 15, 1946(1946-02-15)[1][2], Շարանտոն լը Պոն), Ֆրանսիայի քաղաքական գործիչ, 11-14 գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ։

1988-2012 թվականներին եղել է Ալֆորվիլլի քաղաքապետ։ Ընտրվել է Վիլ դը Մառն դեպարտամենտից։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ է։

2008 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության, Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված շարունակական գործունեության համար[3]:

2010 թվականին ԼՂՀ այցելելու պատճառով Ադրբեջանի կողմից ճանաչվել է անցանկալի անձ։

2019 թվականի հունիսի 12-ին Ռուքեին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն[4]:

Պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]