Ռաֆիկ Մայիլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Մայիլյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1927 Հողեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 6, 2000 (72 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կենդանաբան |
Ռաֆիկ Ավագիմի Մայիլյան (մարտի 17, 1927, Հողեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2000, Երևան, Հայաստան), հայ կենդանաբան-ձկնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1977)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆիկ Մայիլյանը ծնվել է 1927 թվականի մարտի 17-ին, Հողեր գյուղում (ԼՂՀ Հադրութի շրջան)[1]
1950 թվականին ավարտել է Բաքվի համալսարանի կենսբանական ֆակուլտետը։ 1954-1957 թվականներին աշխատել է Սևանի ջրակենսբանական կայանում, 1957-1980 թվականներին՝ Բաքվի թառափային Գիտահետազոտական ինստիտուտում։ 1983-1993 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, 1993-1998 թվականներին պրոֆեսոր։
Ռաֆիկ Մայիլյանի աշխատանքները վերաբերում են Սևանի սիգերի, ՀՀ ջրավազանների ձկնատնտեսության շահագործման, Արարատյան դաշտի արհեստական ջրամբարների թառափաձկների գենոֆոնդի պահպանման, դրանց աճեցման կենսատեխնոլոգիայի խնդիրներին։
Համահեղինակ է «Էկոլոգիայի և բնապահպանության հիմունքներ» դպրոցական դասագրքին, որը հրատարակվել է 1993 թվականին։ Ավելի քան 120 գիտական աշխատանքների հեղինակ է[2]։
Ռաֆիկ Մայիլյանը մահացել է Երևան քաղաքում, 2000 թվականի փետրվարի 6-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Маилян Рафик Авагимович
- ↑ «Մայիլյան, Ռաֆիկ Ավագիմի, 1927-2000 (Personal Name) › Հեղինակավորի որոնում › ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան քարտարան». 37.26.174.99. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |