Ռաֆիկ Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆիկ Անդրեասյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 23, 1961(1961-10-23) (57 տարեկան)
Ծննդավայր Ուրցաձոր, Արարատի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Ռաֆիկ Ազիզի Անդրեասյան (հոկտեմբերի 23, 1961(1961-10-23), Ուրցաձոր, Արարատի մարզ, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, մանկավարժ, ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի համայնքապետ: 2018 թվականի հոկտմեբերի 10-ին Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց[1], իսկ 2019 թվականին վերընտրվեց համայնքի ղեկավար[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Անդրեասյանը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 23-ին[3] Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: Աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ: 2001 թվականին ընտրվել է Ուրցաձոր գյուղի գյուղապետ, իսկ 2016 թվականից՝ Ուրցաձոր խոշորացված համայնքի համայնքապետ: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]