Ռաֆթսունի կամուրջ
| Երկիր | |
|---|---|
| Տեղանք | Հադասել, Նուրլան, |
| Նշանակություն | ավտոճանապարհային, հետիոտնային |
| Տեսակ | երկաթբետոնյա |
| Նյութ | prestressed concrete? |
| Հատում է | Raftsundet? |
| Երկարություն | 711 մ |
| Լայնություն | 10,3 մ |
| Բացման տարեթիվ | 1998 |
| 68°27′26″N 15°11′33″E / 68.457222222222°N 15.1925°E | |
![]() | |
![]() | |
Ռաֆթսունի կամուրջ (նորվ.՝ Raftsundbrua), ավտոճանապարհային կամուրջ, որը միացնում է Ռաֆտսունդետ նեղուցը միացնում է Լոֆտոնյան, Աուստվոգյա (նորվ.՝ Austvågøya) և Հինյոյա (նորվ.՝ Hinnøya) կղզիները։ Այն նաև հանդիսանում է Եվրոպական թիվ 10 ճանապարհի մի հատվածը, որը Լոտովյան կղզիները միացնում է մայրցամաքային Նորվեգիայի հետ։ Կամուրջը 298 մ երկարությամբ գլխավոր թռիչքով հանդիսանում է աշխարհի ամենամեծ երկաթբետոնյա կամուրջներից մեկը։ Նորակառույց ճանապարհը փոխարինեց փոքրիկ լաստանավային փողադրամիջոցներ իրականացնող կայանին։
Շինարարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարության մրցույթը հայտարարվեց 1991 թ.-ին Նուրլանի Ճանապարհային ադմինիստրացիայի կողմից։ 1993 թ.-ին հայտարարվեց մրցույթի արդյունքները։ Արդյունքում ընտրվեց 2 նախագիծ, որոնք ներկայացրել էին Aas-Jakobsen AS և BOARCH ընկերությունները։ Կապալառու դարձավ AS ANLEGG ընկերությունը[1]։ Կառուցման աշխատանքները սկսվեցին 1996թ.-ի և ավարտվեցին 1998թ.-ին։ Շինարարության ընդհանուր արժեքն էր 125 միլիոն նորվեգական կռոն։ Երթևեկության համար կամուրջը բացվեց 1998թ.-ի նոյեմբերի 6-ին։
Երկաթբետոնյա աշխատանքները իրականացվել են Doka ընկերության կողմից։ 1996 թ.-ին շինարարության ժամանակ Frode փոթորիկի հետևանքով ավերվեց № 3 հիմնասյունը և վնասվեց հենասյան ամրանը[2]:.
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆթսունի կամուրջը իրենից ներկայացնում է երկաթբետոնյա կոնստրուկցիա, որի երկարությունը 711 մ է։ Ունի 4 թռիչք (86 + 202 + 298 + 125 մ)։
Տեղակայված լինելով շատ բարձ աշխարհագրական տեղանքում՝ կամուրջը նախատեսված է 60 մ/վրկ. արագությամբ ուժեղ քամիների, ինչպես նաև սեսմիկ ակտիվության ազդեցությանը դիմանալուն[2]:.
Բոլոր հենասյուները տեղակայված են ցամաքին։ Գունարբատեն փոքրիկ կղզին հենասյուներից մեկի համար ծառայում է հիմք։ Սյուների հիմքերը հենված են ժայռերի վրա։ № 3 և № 4 սյուները ունեն 2 մ հաստություն և 34 մ բարձրություն[2]։
Կամուրջը ունի 2 երթևեկելի գոտի և հետնոտնային անցում։ Ընդհանուր լայնությունը 10,3 մ է։ Կամրջի եզրերին տեղադրված է 1.2 մ բարձրությամբ ցինկե ցանկապատ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aas-Jakobsen ընկերության կայքում կամրջի մասին հոդված: Արխիվացված 2014-08-10 Wayback Machine(անգլ.)
- structurae.de կայքում կամրջի մասին տեղեկություններ: (անգլ.)
- broer.no կայքում կամրջի մասին տեղեկություններ: Արխիվացված 2009-03-07 Wayback Machine (անգլ.)


