Ռաֆայել Սամսոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Սամսոնով
Ծնվել էօգոստոսի 6, 1926(1926-08-06) (97 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփիլիսոփա
ԿուսակցությունԽՄԿԿ

Ռաֆայել Միքայելի Սամսոնով (Սահակյան, օգոստոսի 6, 1926, Աշտարակ), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1960 թվականին՝ ԽՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ 1950-1964 թվականներին եղել է կուսակցական աշխատանքի (ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար, ՀԿԿ ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ, ԽՄԿԿ ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի հրահանգիչ, ԽՄԿԿ ԿԿ Անդրկովկասյան բյուրոյի տեսուչ)։ 1965-1972 թվականներին եղել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր, 1972-1979 թվականներին՝ արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության նախագահության նախագահը։ 1979 թվականից ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահն է։ Ռաֆայել Սամսոնովը ՀԿԿ ԿԿ անդամության թեկնածու է 1966 թվականից, ՀԽՍՀ 7-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Փիլիսոփայական հետազոտություններում քննել է կոլեկտիվիզմի և անհատապաշտության փոխհարաբերությունների հարցեր, մարդկանց գիտակցության վրա գաղափարախոսության ազդեցության սոցիալ-հոգեբանական գործոնները։ Հեղինակ է գեղարվեստական ստեղծագործությունների (պիեսներ, կինոսցենարներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 160