Ռաֆայել Ալագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալագյոզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Ալագյոզյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1934(1934-10-03)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 21, 1981(1981-03-21)[1] (46 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունգիտնական

Ռաֆայել Գրիգորի Ալագյոզյան (հոկտեմբերի 3, 1934(1934-10-03)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 1981(1981-03-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի հայ գիտնական։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Ալագյոզյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 3-ին, Լենինական քաղաքում։ 1969-1981 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի տեխնոլոգիայի հիմնախնդրային լաբորատորիայում։ 1971-1981 թվականներին եղել է սանիտարիայի և հիգիենայի բաժանմունքի հիմնադիր-վարիչ[3]։

Աշխատանքները վերաբերում են խմելու պաստերացված կաթի հոսքային գծի տեխնոլոգիական սարքավորումների լվացման և վարակազերծման արդյունավետ եղանակների որոնման և սանիտարական մշակման բակտերիաբանական գնահատման խնդիրներին։ Առաջարկել է ձեռքերի սանիտարական մշակման, պաստերացման սարքավորումներում կաթնային քարերի վերացման միջոցներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алагёзян Р. Г., Моющие и дезинфицирующие средтва в молочной промышленности, Москва, 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10273
  2. Հանրագիտական բառարան, հ. 1, Ե., 2016:
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։