Ռափայել Տեր-Թումայան
Ծնվել է | անհայտ |
---|---|
Ծննդավայր | Ստանոզ, Անկարայի գավառ, Անկարայի նահանգ |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Ստանոզի մոտ |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Այլ անուններ | Հաջի Ռափայել, Հեքիմ Ռափայել |
Մասնագիտություն | բժիշկ |
Ամուսին | Սրբուհի Տեր-Թումայան |
Զավակներ | Կղեմես և Թոմա Տեր-Թումայաններ |
Ծնողներ | Թումա Տեր-Թումայան |
Ռափայել Թումայի Տեր-Թումայան (նաև՝ Հաջի Ռափայել, Հեքիմ Ռափայել, ?, Ստանոզ, Անկարայի գավառ, Անկարայի նահանգ - 1915, Ստանոզի մոտ), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Անկարայի նահանգի Անկարայի գավառի Ստանոզ ավանում՝ Տեր Թումա քահանայի ընտանիքում։ Պատկանել է Ստանոզի առևտրական համայնքին։ Բժշկական կրթություն չի ունեցել, սակայն, ունենալով բժշկական ու անասնաբուժական բազմակողմանի գիտելիքներ ու փորձ, զբաղվել է ժողովրդական բժշկությամբ (հեքիմությամբ) և անձնվիրաբար ծառայել ժողովրդին։ Ճանաչված ու հարգված է եղել ավանի թուրք և հայ բնակչության կողմից, որպես աստվածավախ ու անբասիր նկարագրով անձ։ Նրան կոչել են Հաջի Ռափայել կամ Հեքիմ Ռափայել։
1915 թվականի տարագրության ժամանակ բոլոր ստանոզցիներին տեղահանել են դեպի Անկարա, սակայն որոշ պատճառներով առևտրականները վերադարձվել են Ստանոզ։ Կարճ ժամանակ անց պետական մարմինները նրանց կրկին կանչել են իրենց մոտ ու առաջարկել իսլամ ընդունել, ինչի փոխարեն նրանց կտրվեր գերմանական անձնագիր։ Սական ստանոզցիները մերժել են այդ առաջարկը, ինչի հետևանքով առևտրականներին տարել են Ստանոզից 8 կմ հեռու գտնվող մի վայր, բոլորին սպանել ու թաղել մի խորունկ փոսում։ Դրանց մեջ է եղել ու առանձնակի դաժանությամբ սպանվել նաև Հեքիմ Ռափայելը։
Ունեցել է կին՝ Սրբուհի և որդիներ Կղեմես և Թոմա Տեր-Թումայաններին, որոնցից վերջինը 1940 թվականին զոհվել է Փարիզի ռմբակոծության ժամանակ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թէրզեան Կարապետ, Պատմագիրք Ստանոզի Հայոց, Պէյրութ, 1969, 372 էջ
- Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։