Ռապսոդիա
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռապսոդիա (հուն․՝ ραψωδία ՝ դյուցազնական երգ), գործիքային կամ վոկալային ստեղծագործություն գրված ազատ, ինպրովիզացված, դյուցազնական ոճում։
19-րդ դարում ռապսոդիան դառնում է գործիքային երաժշտության հայտնի ժանրերից մեկը․ազատ կառուցվածք ունեցող ստեղծագործություն է, վառ կոնտրաստային էպիզոդների հերթափոխով՝ լիրիկական, էպիկական, հերոսային-դրամատիկական կամ ուրախ-տոնական։
Ռապսոդիան գործիքային ֆանտազիայի ձև է ժողովրդական հյուսվածքի թեմաներով։ Այդ տերմինը հին հունական ծագում ունի։ Հնում «ռապսոդներ» անվանվել են ժողովրդական երգիչները, հերոսա-էպիկական ասույթների կատարողները ( նրանց կերպարները նկարագրված են Լիստի էպիզոդական ռապսոդիաներում)։ Թեև «ռապսոդիա» տերմինը օգտագործվել է արդեն հարյուրամյակի սկզբում որոշ չեխ հեղինակների կողմից, այդ ժանրի հիրավի ստեղծողը համարվում է Ֆ. Լիստը։ Նրա հունգարական ռապսոդիաների մեծամասնությունը հիմնված է դանդաղ երգեցիկ մեղեդիների վրա, որոնց հաջորդում են ռեչիտատիվային հատվածները և ավարտվում են շատ արագ պարերով (սովորաբար ժողովրդական պարային թեմաների վարիացիաների տեսքով) ։
Ռապսոդիաները իրենց մասշտաբովբազմատեսակ են։ Դրանց մեջ կան համեմատաբար ոչ այնքան մեծ պիեսներ, ինչպիսին է Լիստի հայտնի Վեցերորդ հունգարական ռապսոդիան։ Սակայն նույն անվանումն է տրվում նաև բավականին լայնածավալ պիեսներին, ինչպիսին են Ռախմանինովի նվագախմբային «Պագանինիի թեմայով ռապսոդիան» դաշնամուրի համար կամ Կարա Կարաևի սիմֆոնիկ «Ալբանական ռապսոդիան»։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 602)։ |