Ռաշել Մվանզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշել Մվանզա
Ծնվել է1997
ԾննդավայրՄբուժի-Մայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Քաղաքացիություն ԿԴՀ
ԱզգությունԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2012-այժմ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 4557759

Ռաշել Մվանզա (Rachel Mwanza, 1997, Կինշասա, Կինշասա, ԿԴՀ և Մբուժի-Մայի, ԿԴՀ), դերասանուհի։ Մվանզայի դեբյուտը տեղի է ունեցել էկրաններին 2012 թվականին, մարմնավորելով երիտասարդ զինվոր Կոմոնին՝ «Պատերազմի կախարդը» դրամայում։ Այդ դերը դերասանուհուն ճանաչելիություն և մի քանի մրցանակներ, այդ թվում նաև Արծաթե արջը՝ լավագույն կանացի դերի համար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշել Մվանզան ծնվել է Մբուժի-Մայի քաղաքում, փոքր հասակում նրան լքել են ծնողները։ Որոշ ժամանակ նա ապրել է իր տատիկի հետ, բայց շուտով տատիկը հրաժարվում է թոռնուհուց և աղջիկը հայտնվում է Կինշասայի փողոցներում։ Ռաշելը չէր գնում դպրոց, չէր կարողանում կարդալ և գրել[1][2]։

Առաջիկա կանադական «Պատերազմի կախարդը» դրամայի ռեժիսորն ու պրոդյուսերները նկատել էին Մվանզային Կինշասայում ապրող երեխաների մասին փաստագրական ֆիլմում[2]։ Դրանից հետո նա ընտրվել էր Կոմոնայի դերակատար, ում առևանգել էին ապստամբները և ստիպել էին մասնակցել պատերազմական գործողություններին։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականին։ Այն ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից և նոմինացվեց «Օսկար» մրցանակին՝ որպես լավագույն ֆիլմը՝ օտար լեզվով։ 2013 թվականի փետրվարին Ռաշելը արտոնագիր ստացավ Օսկարի 85-րդ արարողությանը և կինոնկարի ցուցադրմանը Կանադայում, Ֆրանսիայում և Գերմանիայում մասնակցելու համար[3]։ Ռաշելը նաև արժանացել է գտնվել մի քանի կինոպրեմիերաների[1]։

Այդ տարում նա նկարահանվել է բելգիական «Կինշասայի երեխաները» ֆիլմում։ «Պատերազմի կախարդները» ֆիլմի ստեղծողները խոստացան նրան փոխհատուցել ուսման վարձը և բնակարան Կինշասայում՝ մինչև Ռաշելի չափահաս դառնալը[2]։ 2014 թվականին Ռաշելը հրապարակում է իր ինքնակենսագրությունը՝ Survivre pour voir ce jour[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
2012 Պատերազմի կախարդը Rebelle Կոմոնա
2012 Կինշասայի երեխաները Kinshasa Kids

Մրցանակները և նոմինացիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներն ու նոմինացիաները
Մրցանակ Տարի Կատեգորիա Արդյունք
Բեռլինի կինոփառատոն 2012 Արծաթե արջը մրցանակը լավագույն կանացի դերի համար՝
Պատերազմի կախարդը ֆիլմում
Հաղթանակ
Կլոդռուդիս 2014 Լավագույն դերասանուհի՝
Պատերազմի կախարդը ֆիլմում
Նոմինացիա
Ջինի 2013 Լավագույն կանացի դերը՝
Պատերազմի կախարդը ֆիլմում
Հաղթանակ
Թրայբեկա 2012 Լավագույն կանացի դերը՝
Պատերազմի կախարդը ֆիլմում
Հաղթանակ
Վանկուվերի կինոքննդատների հասարակություն 2013 Լավագույն դերասանուհին կանադական ֆիլմում՝
Պատերազմի կախարդը ֆիլմում
Հաղթանակ
Ժյուտրա 2013 Լավագույն դերասանուհի՝
Պատերազմի կախարդը ֆիլմում
Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Magic M., Uwizera H. (29.02.12). «Rachel Mwanza, the incredible destiny of a street child» (անգլերեն). Jambo News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Oscars 2013: Rebelle's African teen star trying to get visa to attend awards» (անգլերեն). Toronto Star. 30.01.2013. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  3. Gettell O. (20.02.2013). «'War Witch': Congolese teen actress granted visa to attend Oscars» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  4. Diffalah S. (9.02.2014). «Rachel Mwanza : l'exil fragile d'une rebelle» (ֆրանսերեն). Le Nouvel Obs. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշել Մվանզա» հոդվածին։