Ռանդա Սինյորա
Ռանդա Սինյորա արաբ․՝ رندة السنيورة | |
---|---|
Ծնվել է | 1961 |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Կրթություն | Էսեքսի համալսարան և Կահիրեի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և իրավապաշտպան |
Ռանդա Ջորջ Յակուբ Սինյորա (1961), պաղեստինցի ակտիվիստ, ով պայքարում է մարդու և կանանց իրավունքների համար։ Նա երեք տասնամյակ արձանագրել է մարդու իրավունքների ոտնահարումները Պաղեստինի գրավված տարածքներում և ներկայումս հանդիսանում է Երուսաղեմում «Կանանց իրավական օգնության և խորհրդատվության կենտրոնի» (Women’s Center for Legal Aid and Counseling/WCLAC) կենտրոնի գլխավոր տնօրենն է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռանդա Սիգորան ծնվել է 1961 թվականին։ Սովորել է Մեծ Բրիտանիայի Էսսեքսի համալսարանում` ստանալով միջազգային իրավունքի LLM աստիճան, իսկ Կահիրեի ամերիկյան համալսարանում ստացել է սոցիոլոգիայի և մարդաբանության մագիստրոսի կոչում։ Իր մագիստրոսական աշխատանքում նա ուսումնասիրել է Արևմտյան ափին գտնվող տեքստիլային ֆաբրիկաներում կանանց աշխատանքը, որոնք ապրանքներ էին արտադրում իսրայելական ընկերությունների համար։ Հետագայում նրա աշխատանքը տպագրվել է Ամերիկյան համալսարանի կողմից։ Այստեղ Սինյորան կիրառեց Պաղեստինի իրավիճակի Արղիրի Էմանուելի և Սամիր Ամինի կախվածության տեսությունը[2]։ Կանանց շրջանում քաղաքական և աշխատանքային կազմակերպվածության համեմատաբար ցածր մակարդակը բացատրելու համար նա ընդգծեց նահապետական կառույցների սոցիալական ժառանգորդությունը, որոնք ղեկավարում էին կանանց տանը և աշխատավայրում.
Գործատուները չպետք է ուժ կիրառեն աշխատողներին վերահսկելու նպատակով։ Բայց նրանք անընդհատ փորձում են նորմալ հարաբերություններ պահպանել իրենց աշխատողների հետ։ Նրանք փորձում են համոզել, որ սեմինարների ժամանակ իրենք հանդես են գալիս որպես «կողմնակիցներ» ու «փաստաբաններ»[3]։ |
1987 թվականից մինչև 1997 թվականը Սինյորան եղել է «Al-Haq» իրավապաշտպան կազմակերպության կանանց իրավունքների ծրագրի իրավախորհրդատու և համակարգող։ Կանայք պաշտպանելու համար իրավական փոփոխությունների անհրաժեշտության շուրջ համաձայնության գալու նրա ջանքերը ընդհատվեցին Առաջին Պաղեստինյան ինտիտֆադայի( ապստամբության) կողմից, որը տևեց 1987 թվականի դեկտեմբերից մինչև 1993 թվականի սեպտեմբեր։
Հիմա անհնար է կենտրոնանալ բացառապես կանանց իրավունքների իրավական և սոցիալական ասպեկտների վրա, մենք ամեն օր տեսնում ենք մարդու, մասնավորապես պաղեստինցի կանանց իրավունքների խախտումներ։ Այժմ մեր հիմնական խնդիրն է արձանագրել այդ խախտումները[4]։ |
Այնուհետև՝ 1997 թվականից մինչև 2001 թվականը, Սինյորան ղեկավարում էր Իրավաբանական օգնության և խորհրդատվության կանանց կենտրոնի ցանցային և փաստաբանական բաժինը։ 2001 թվականից մինչև 2005 թվականը նա եղել է «Al-Haq» իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն։
2007 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի հունիս ամիսները, Սինյորան աշխատել է Պաղեստինում Մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի (ICHR) ավագ գործադիր տնօրեն։ 2015 թվականին դարձել է Իրավաբանական օգնության և խորհրդատվության կանանց կենտրոնի (women’s Center for Legal Aid and Counseling ) գլխավոր գործադիր տնօրեն։
2018 թվականի հոկտեմբերին Սինյորան դարձավ առաջին պաղեստինցի կինը, որը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Սինյորան բարձրացրեց ընտանեկան բռնության բարձր մակարդակի և գրավյալ տարածքներում ֆեմիցիդի աճի հարցը։ Նա նաև բարձրացրեց կանանց քաղաքական բացառման ավելի լայն հարցը[1]։
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Palestinian Labor in a Dependent Economy: Women Workers in the West Bank Clothing Industry. Cairo Papers in Social Science, Vol. 12, Monograph 3. Cairo: American University in Cairo Press.
- 'Lobbying for a Palestinian Family Law: The Experience of the Palestinian Model Parliament: Women and Legislation'. Paper for the Conference on Islamic Family Law in the Middle East and North Africa, Amman, 2000.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rebecca Ratcliffe, Women in Palestine face violence and political exclusion, campaigner tells UN, The Guardian, 26 October 2018. Accessed 11 March 2020.
- ↑ Maya Rosenfeld Confronting the Occupation: Work, Education, and Political Activism of Palestinian Families in a Refugee Camp. — Stanford University Press, 2004. — С. 10. — ISBN 978-0-8047-4987-9
- ↑ Siniora, Palestinian Labor in a Dependent Economy, quooted in Joost R. Hiltermann Behind the Intifada: Labor and Women's Movements in the Occupied Territories. — Princeton University Press, 1993. — С. 29, 36. — ISBN 0-691-02480-4
- ↑ Siniora, quoted in Adam Jones Springtime in Palestine // The Scourge of Genocide: Essays and Reflections. — Routledge, 2013. — С. 302—303. — ISBN 978-1-135-04715-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Randa Siniora, General Director of Al Haq. Video of talk at Duke University