Ռազմիկ Վարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Վարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1927 |
Ծննդավայր | Գառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 5, 2003 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Մասնագիտություն | անասնաբույծ |
Ռազմիկ Սիմոնի Վարյան (նոյեմբերի 6, 1927, Գառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2003, Երևան, Հայաստան), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, (1979), պրոֆեսոր (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմիկ Վարյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 6-ին Բարում գյուղում (Ադրբեջանի Շամքորի շրջանում)։ 1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1969-1983 և 1986–2003 թվականներին եղել է Հայկական անասնաբուծության և կերարտադրության ԳԱՄ-ի խոզաբուծության բաժնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ Բաղրամյանի շրջանի խոզաբուծության № 1 համալիրի տնօրեն։
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության, կենդանիների բուծման, կերակրման, խոզերի պլանային ցեղերի կատարելագործման, մաքրացեղ բուծման և տրամախաչման ժամանակ մթերատվության գենոտիպի և արտաքին միջավայրի ազդեցության խնդիրներին։
Ռազմիկ Վարյանը մահացել է 2003 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |