Ռազմիկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Սարգսյան
Ծնվել էհուլիսի 14, 1940(1940-07-14) (83 տարեկան)
ԾննդավայրԱրթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Փառքի 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքային Փառքի 2-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Փառքի 3-րդ աստիճանի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ բրոնզե մեդալ և Socialist competition winner award

Ռազմիկ Կամսարի Սարգսյան (հուլիսի 14, 1940(1940-07-14), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ շինանյութի արդյունաբերության նախարարության «Արթիկտուֆ» կոմբինատի քարահատ մեքենայի մեքենավար, Աշխատանքային փառքի շքանշանի լիիրավ ասպետ (1993)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի հուլիսի 14-ին Հայկական ԽՍՀ Արթիկի շրջանի, այժմ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ քաղաքում[2]։

Սովորել է թիվ 2 միջնակարգ դպրոցում, սակայն 1956 թվականին թողել է ուսումն ու անցել աշխատանքի։ Նրա հայրենի քաղաքի շրջակայքում է գտնվել ԽՍՀՄ-ում հրաբխային տուֆի ամենամեծ հանքավայրը, որը արժեքավոր շինաքար է։ Այստեղ տուֆի հանքավայրերի ակտիվ հետազոտություններ են իրականացվել, և Ռազմիկն աշխատանքի է ընդունվել քարհանքում որպես քարահատ մեքենայի մեքենավարի օգնական։ 1959 թվականին արդեն սկսել է ինքնուրույն աշխատել[2]։

1959-1962 թվականներին խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել է տուն և կրկին աշխատանքի անցել «Արթիկտուֆ» կոմբինատում։ Աշխատելով ձեռնարկությունում՝ 1965-1970 թվականներին սովորել է Արթիկի տեխնիկումի երեկոյան բաժնում և ստանում տեխնիկ-շինարարի մասնագիտություն[2]։ Կոմբինատում աշխատելու տարիներին Ռազմիկ Սարգսյանը անձնվեր աշխատանքով հասել է բարձր արդյունքների՝ բազմիցս դառնալով Հայկական ԽՍՀ շինանյութերի արդյունաբերության նախարարության ձեռնարկությունների սոցիալիստական մրցության հաղթող[2]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1975 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով Սարգսյանը պարգևատրվել է Աշխատանքային փառքի 3-րդ աստիճանի շքանշանով աշխատանքային բարձր նվաճումների և նույն ձեռնարկությունում երկար տարիների անբասիր աշխատանքի համար[2]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1981 թվականի մարտի 19-ի հրամանագրով նրան շնորհվել է Աշխատանքային փառքի 2-րդ աստիճանի շքանշան՝ տասներորդ հնգամյա պլանի առաջադրանքների և սոցիալիստական պարտավորությունների կատարման մեջ ձեռք բերված հաջողությունների համար[2]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1986 թվականի մայիսի 22-ի հրամանագրով Ռազմիկ Սարգսյանին շնորհվել է Աշխատանքային փառքի 1-ին աստիճանի շքանշան՝ տասնմեկերորդ հնգամյա պլանի առաջադրանքների և սոցիալիստական պարտավորությունների կատարման գործում ձեռք բերած հաջողությունների համար։ Նա դարձել է Աշխատանքային փառքի շքանշանի լիիրավ ասպետ[2]։ Իր աշխատանքային գործունեության տարիներին նա այնքան շինաքար էր արդյունահանել, որ բավական կլիներ 50 հազար բնակչությամբ քաղաք կառուցելու համար[2]։

Մինչեւ 1992 թվականը նա ղեկավարել է խարամի հանքավայրը։ 1994թ.-ից նա աշխատել է ուղևորափոխադրումներ իրականացնող «Լիլիթ-Մարիամ» ՍՊԸ-ում[2]։

Եղել է ԽՍՀՄ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի պատգամավոր (1984-1989, շինարարության և շինանյութերի արդյունաբերության հանձնաժողովի անդամ)[3]։

Եղել է Ժողովրդական վերահսկողության կոմիտեի անդամ[2], ՀԽՍՀ երիտասարդության վաստակավոր դաստիարակ[2]։

1994 թվականից աշխատել է «Լիլիթ-Մարիամ» ՍՊԸ հասարակական տրանսպորտի ուղեւորափոխադրումների ձեռնարկությունում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային փառքի 1-ին (22.05.1986), 2-րդ (19.03.1981), 3-րդ (21.04.1975) աստիճանի շքանշաններով և մեդալներով[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои армяне: Энциклопедия / Сост. А. Г. Асрян. - Ереван: Арамас, 2015.
  • Документы Государственного архива Российской Федерации
  • Хайазн Т. Варденис: Энциклопедия. - Ереван, 2009.
  • Асрян А. Г. Мхитарян, Норик Вагаршакович // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 259. — 360 с.
  • Мхитарян, Норик Вагаршакович // Депутаты Верховного Совета Армянской ССР. 11-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 11-րդ գումարում. — Ер.: Айастан, 1986. — С. 11. — 196 с.
  • Асрян А. Г. Герои Социалистического Труда Советского Союза // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 253—328. — 360 с.
  • Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666—667. — 688 с.
  • Саакян В. М., Геворкян В. А. Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — 325 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Сайт «Герои страны»
  3. Мхитарян, Норик Вагаршакович // Депутаты Верховного Совета Армянской ССР. 11-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 11-րդ գումարում. — Ер.: Айастан, 1986. — С. 11. — 196 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Размик Камсарович Саргсян «Երկրի հերոսներ» կայքում