Ռազմիկ Մալխասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Մալխասյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1941(1941-11-28) (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1965)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1996)
Մասնագիտությունֆիզիկոս

Ռազմիկ Տաճատի Մալխասյան (նոյեմբերի 28, 1941(1941-11-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1996): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (2001)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Մալխասյանը ծնվել է 1941 թվականի նոյեմբերի 28-ին, Երևան քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը 1966-1975 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ անօրգանական քիմիայի, 1975-1992 թվականներին՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտներում։ 1993-2005 թվականներին եղել է «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկության հիմնադիր-տնօրեն, 2005 թվականից՝ վերջինիս հիմքի վրա վերակազմավորված «Նանոամորֆ տեխնոլոգիաներ» Փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) սեփականատեր և գործադիր տնօրեն, միաժամանակ 1975-1992 թվականներին դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում[2]։

Աշխատանքները վերաբերում են մասսպեկտրային մեթոդով իոնային և մոլեկուլային փնջերի փոխազդեցությունների ուսումնասիրություններին։ Մշակել և ստեղծել է նոր անհավասարակշռված քվանտաքիմիական տեխնոլոգիա, որի օգնությամբ աշխարհում առաջին անգամ սինթեզել է նոր դասի՝ նանոամորֆ նյութեր, մասնավորապես նանոամորֆ մետաղներ[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութագիտության համաշխարհային ընկերության անդամ (1995)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամների ցանկ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 18։