Ռադչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռադչենկո
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Բնակչություն1411 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Փոստային դասիչ171268
Ռադչենկո (Ռուսաստան)##
Ռադչենկո (Ռուսաստան)

Ռադչենկո (ռուս.՝ Радченко (Тверская область)), քաղաքատիպ ավան, որը գտնվում է Ռուսաստանի Տվերի մարզի Կոնակովսկի շրջանում։

Բնակչությունը` 1354 մարդ (2020 թվական

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանը գտնվում է Իվանկովյան ջրամբարի եզրին, հեռու է մարզային կենտրոնից 32 կմ դեպի հարավ-արևելք, Ռեդկինո երկաթուղու կայարանից 7 կմ հեռու է Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ գծից։ Ջրամբարի միջով լաստանավային գետանց է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1921 թվականին, աշխարհում առաջին տորֆային փորձակայանի շինարարության հետ։ 1965 թվականին ՌԽՖՍՀ զինված ուժերի նախագահության հրամանագրով Բուրատինո ավանը վերակոչել են Ռադչենկո[2]։ Վերակոչվել է ի պատիվ խորհրդային տորֆային արդյունաբերության կազմակերպիչներից մեկի` Իվան Ռադչենկոյի։

Քաղաքատիպ ավանի կարգավիճակ է ստացել 1939 թվականից[3]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատում է «Ռադչենկո-տորֆ» գիտակենտրոնը, փորձարարական մեքենաների գործարանը և "Բայկալ" Սահմանափակ պատասխանատվության ընկերության մխոցային պոմպերի գործարանը։

Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանում կա տորֆային արդյունաբերության թանգարան, ինչպես նաև պահպանվել է Ռադչենկո ընտանիքի տունը, որտեղ 1926 թվականին իջևանում էր Նադեժդա Կրուպսկայան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. Указ Президиума ВС РСФСР от 22.04.1965 г. "О переименовании некоторых населенных пунктов Калининской области " // Ведомости Верховного Совета РСФСР. — 1965. — № 17 (29 Ապրիլի).
  3. «Энциклопедический справочник "Тверская область". Радченко». // region.tverlib.ru. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)