ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՌԲՖից)

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը (ԵՊԲՀ ՌԲՖ) ստեղծվել է ՀՀ կառավարության 1994 թ. մայիսի 19-ի թիվ 232 որոշմամբ, ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարել են՝

  • 1994-1997 թ.թ.-ին՝ բ/ծ գնդապետ Ս. Ս. Եղիկյանը,
  • 1997-1998 թ.թ.-ին՝ բժշկ. գիտ. թեկ., բ/ծ մայոր Մ. Հ. Թումանյանը,
  • 1998-1999 թթ.-ին ՝ բժշկ.գիտ.թեկ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Մ.Գ.Մարգարյան,
  • 1999-2004 թ.թ.-ին՝ բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ գնդապետ Ա. Վ. Ղազարյանը,
  • 2004-2008 թ.թ.-ին՝ բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Դ. Ս. Մխիթարյանը,
  • 2009 թ.-ից առ այսօր՝ բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս. Գ. Գալստյանը։

ՌԲՖ-ի ընդունելությունը 1994-1995 ուստարում իրականացվել է ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական և սան-հիգիենիկ ֆակուլտետների 5-րդ, իսկ հաջորդ տարին՝ առաջին կուրսերից ուսանողներ հավաքագրելով։ Մինչև այժմ ֆակուլտետն ունեցել է 425 շրջանավարտ (30-ը՝ գերազանցության դիպլոմով)։ Նրանց մեծ մասն այսօր ծառայում է ՀՀ սահմանամերձ գոտու զորամասերում, կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետում։

ՌԲՖ-ում պահեստազորի սպայի ծրագրով ռազմական և ռազմաբժշկական կրթություն են ստանում նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդիանտորները։

ՌԲՖ-ի կազմում գործում են հետևյալ ամբիոնները և ցիկլերը.

Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն Ռազմադաշտային թերապիայի ամբիոն
Համազորային պատրաստության ցիկլ Արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոն

ՌԲՖ-ի բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնը, համազորային պատրաստության, արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոնները տեղակայված են ԵՊԲՀ-ում, իսկ ռազմադաշտային վիրաբուժության և ռազմադաշտային թերապիայի ամբիոնները՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, 2014 թ. սեպտեմբերից, արդեն, «ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ-ում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊԲՀ պաշտոնական կայք Արխիվացված 2012-04-10 Wayback Machine