Ջրային կադաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրային կադաստր, ջրային պաշարների քանակական և որակական ցուցանիշների, ջրհավաք ավազանների, ջրավազանների հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի, կենսաբանական պաշարների կազմի և չափաքանակների, ջրօգտագործողների, ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների մասին համապարփակ տվյալների գրանցման մշտապես գործող համակարգ։ Ջրային կադաստրը հաշվառում է ջրային պաշարների հաշվեկշիռը՝ ընդհանուր և ըստ առանձին ջրավազանների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։