Ջրագազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրագազ, այրվող գազային խառնուրդ, պինդ և հեղուկ վառելանյութերի գազացման արդյունքը։ Ստացվում է գազագեներատորներում՝ ջրային գոլորշու և շիկացած (1000 °C) վառելանյութի (քարածուխ, կոքս, մազութ են) փոխազդեցության հետևանքով։ Կոքսից ստացվող Ջրագազի բաղադրությունն է (ծավալը %) 37CO, 50H2, 0,5CH4, 5,5N2, 6,5C02, 0,3H2S և 0,202, մազութից ստացվածինը՝ 46,8CO, 48,8H2, 3,8С02, 0,ЗСН4 և 0,2N2։ Օգտագործվում է որպես վառելանյութ, նաե մեթիլսպիրտի և այլ օրգանական նյութերի ստացման հումք։ 20-րդ դարի առաջին կեսին արտադրվում էր ամոնիակի սինթեզի համար անհրաժեշտ ջրածին և արհեստական հեղուկ վառելանյութ ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 525 CC-BY-SA-icon-80x15.png