Ջուղայի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուղայի բերդ
ՏեղագրությունՋուղա, Ջուղայի շրջան
Վարչական միավորՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Գտնվում է ափինԱյո (Արաքս գետ)
ԵրկիրԱդրբեջան
Կառուցված10-ից 12-րդ դարեր
ՇինանյութՃեղքված և կիսամշակ քարեր
Ընթացիկ վիճակԱվերված

Ջուղայի բերդ (հայտնի է նաև Դարվազրի բերդ անունով), ավերված ամրոց ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի տարածքում[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդը դարեր շարունակ բնակավայրի անունով անվանվել է Ջուղայի բերդ։ Երբեմն հիշատակվել է Դարվազրի բերդ անունով։ Վերջին անվանումը ստացել է արևելքից քաղաքը պաշտպանող պարսպագոտում քաղաքի գլխավոր մուտքի բարձր ու աշտարակավոր դարպասի պատճառով[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուղայի բերդը գտնվել է քաղաքի արևելյան մասում՝ Արաքս գետից դեպի մոտակա լեռնաշղթան ձգվող լեռան վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 10-ից 12-րդ դարերում։ Բերդի մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է բարձր պարիսպ և ժամանակին համարվել է անմատչելի ամրություն։ Կառուցված է ճեղքված և կիսամշակ քարերով։ Արդեն խորհրդային տարիներին բերդապարիսպների ու նրա աշտարակների, ինչպես նաև հարակից այլ շինությունների մեծ մասն ավերված էր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 31։