Ջուդի Նորսիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդի Նորսիկյան
Ծնվել է1948
ԾննդավայրԲրայթոն, Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Մասնագիտությունգրող

Ջուդի Նորսիկյան (1948, Բրայթոն, Բոստոն, ԱՄՆ), ծնունդով Ջուդիթ Լ. Նորսիկյան[1], միջազգային ճանաչում ունեցող հայ հեղինակ, բանախոս, մանկավարժ, կանանց առողջության պաշտպան և սոցիալական արդարության առաջնորդ։ Նա առավել հայտնի է որպես «Մեր մարմինները, մենք ինքներս»` կանանց սեքսուալության և վերարտադրողական առողջության մասին գրքի բոլոր ինը հրատարակությունների համահեղինակ և խմբագիր։ Նորսիկյանը համահիմնադիր է Բոստոնի Կանանց առողջության միությունը, որը գործում է «Our Bodies Ourselves» կազմակերպության անվան տակ և 2001-2015 թվականներին եղել է նրա գործադիր տնօրենը։ Ներկայումս նա «Մեր մարմինները, մենք ինքներս» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահն է[2][3][4][5]։

Նորսիկյանը «Community Works»-ի հիմնադիր և երկարամյա խորհրդի անդամ է, որը միջոցներ է հավաքում Բոստոնի սոցիալական փոփոխություններին միտված կազմակերպությունների համար աշխատավարձի նվազեցման բարեգործական ծրագրերի միջոցով[3]։

Նորսիկեանի աշխատանքը կենտրոնացած է կանանց և առողջապահական բարեփոխումների, աբորտի և հակաբեղմնավորման, ծննդաբերության և մանկաբարձության, գենետիկայի և վերարտադրողական տեխնոլոգիաների, ծխախոտի և կանանց, դեղերի և սարքերի անվտանգության վրա և այլն[1][2][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Judith L. Norsigian». Harvard University Elections. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  2. 2,0 2,1 Waxman, Judith (2021 թ․ ապրիլ). «THE VFA PIONEER HISTORIES PROJECT Judy Norsigian». Veteran Feminists of America. Վերցված է May 11 2023-ին.
  3. 3,0 3,1 «Judy Norsigian». The Tarrytown Meetings. Վերցված է May 11 2023-ին.
  4. «Judy Norsigian». Harvard Square Library. Վերցված է May 11 2023-ին.
  5. 5,0 5,1 «Judy Norsigian». Our Bodies Ourselves Today. Վերցված է May 11 2023-ին.