Ջորջե Պուշկաշ
Ջորջե Պուշկաշ ռումիներեն՝ George Pușcaș | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1996[1][2][3] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Marghita, Բիհոր, Ռումինիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջորջե Ալեքսանդրու Պուշկաշ (ռումիներեն՝ George Alexandru Puşcaş, ապրիլի 8, 1996[1][2][3], Marghita, Բիհոր, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Բարի» ֆուտբոլային ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջեն սկսել է զբաղվել ֆուտբոլով «Լիբերտի» ակումբի ակադեմիայում։ 2012-2013 թվականների մրցաշրջանում նա վարձավճարով ելույթ է ունեցել ռումինական երկրորդ լիգայի «Բիխոր» ակումբի կազմում։ Ջորջեն մասնակցել է տասներեք խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ 2013-2014 թվականների մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է Միլանի «Ինտերնացիոնալե» ակումբում։ Հաջորդ մրցաշրջանում գնվել է իտալացիների կողմից։ 2015 թվականի փետրվարի 1-ին տեղի է ունեցել նրա նորամուտը Սերիա А-ում՝ «Սասուոլո» ակումբի դեմ խաղում[4]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջեն խաղացել է ռումինացիների տարբեր տարիքային խմբերի, ինչպես նաև երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականի նոյեմբերին նրան հրավիրել են Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Հուսիսային Իռլանդիայի[5] և դանիացիների[6] դեմ խաղին, սակայն նա խաղադաշտ դուրս չի եկել։
2019 թվականի ամռանը Ջորջեն հրավիրվել է Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվում էր Իտալիայում։ Խմբում առաջին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում, նա աչքի է ընկել է 11-րդ րոպեին խփած գոլով, իսկ նրա թիմը 4։ 1 խոշոր հաշվով հաղթանակ է տարել։ Խմբում երկրորդ՝ Անգլիայի հավաքականի հետ խաղում, 11-մետրանոց հարվածով նա գոլ է խփել, իսկ թիմը հաղթել է 4։ 2 հաշվով։ Կիսաեզրափակչում նա երկու գոլ է խփել Գերմանիայի հավաքականի դարպասը, սակայն դա չի օգնել թիմին, և հավաքականը զիջել է 2։ 4 հաշվով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-02-08-ին. Վերցված է 2015-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին. Վերցված է 2015-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-01-11-ին. Վերցված է 2015-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Պուշկաշ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 8 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռումինիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Բարիի ֆուտբոլիստներ
- Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեդինգի ֆուտբոլիստներ
- Պիզայի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Նովարայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Բենևենտոյի ֆուտբոլիստներ