Ջոջ կողի կիկլոպյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջոջ կողի ամրոց, գտնվում է համանուն բարձունքի հարավ-արևէլյան լանջին, որի հարավ-արևելյան պարիսպը եղել է ընդհանուր նշված սահմանապահ պարիսպի հետ միասին։ Ամրոցն իր դիրքով իշխում է շրջապատի վրա։ Զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն, որից միջնաբերդը 1/4 հեկտար։ Պարիսպների և աշտարակների կառուցումը հիշեցնում է Դաշտաձորի ամրոցի կառուցման տեխնիկան։ Ամրոցը երկարաձգված պայտի ձև ունի, որի առավել բարձր մասը կիսաշրջանաձև գրավում է միջնաբերդը, իր արևելյան պարսպում ունենալով տարբեր միծության հինգ քարաբուրգ, որոնք միմյանցից համարյա հավասար հեռավորության վրա են (20-25 մետր) դասավորված։ Մի աշտարակ կանգնած է ընդհանուր պարսպի և ամրոցի մուտքը եղել է հյուսիսարևելյան անկյունում, իսկ միջնաբերդը՝ հարավային մասում։ Ամրոցը, միջնաբերդը և նրանց շրջապատը ծածկված են կացարանների միացորդներով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հնագիտական Հուշարձանները, Երևան, 1968։