Ջոզեֆ Քեննեթ Սսեբագալա (անգլ.՝ Joseph Kenneth Ssebaggala or "Joseph S KEN", 1983), ուգանդացիկինոռեժիսոր և սցենարիստ։ Ռեժիսորական արվեստ սկսել է սովորել 2008 թվականից։ 2011 թվականին ընդգրկված է եղել Դուրբանի միջազգային կինոփառատոնի տաղանդների կամպուսում։ Հիմնել է Zenken Films կինոընկերությունը, որտեղ հանդես գալով որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր՝ նկարահանել է իր առաջին գեղարվեստական ֆիլմերը՝ Master on Duty-ն և That Small Piece-ը[1]։ «Տնային կալանք» («House Arrest») կինոնկարի համար Ուգանդայի2015 թվականի կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում[2][3]։ Այդ և Call 112 ֆիլմերը երեք անվանակարգում մրցանակների են առաջադրվել «Աֆրիկացի կինոդիտողների ընտրություն» անվանումը կրող մրցանակաբաշխությունում (Africa Magic Viewers' Choice Awards (AMVCA): Այդպիսով՝ Ջոզեֆ Քեննեթ Սսեբագալան դարձել է նման հաջողությունների հասած ուգանդացի առաջին կինոգործիչը[4]։