Jump to content

Ջըռնըլ օֆ Արմինիըն սթադիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջըռնըլ օֆ Արմինիըն սթադիս
Տեսակհանդես
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1975
Հրատարակման վայրԲելմոնտ

«Ջըռնըլ օֆ Արմինիըն սթադիս» («Journal of Armenian Studies»–«Հայագիտական ուսումնասիրությունների հանդես»), հայագիտական եռամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության հրատարակություն։

Լույս է տեսել 1975 թվականից, կանոնավոր՝ 1985–2004 թվականներին Բելմոնտում (Մասաչուսեթս, ԱՄՆանգլերեն։ Խմբագիր՝ Բարբարա Մերկերյան։

Լուսաբանել է ընկերակցության գործունեությունը, տպագրել է հայոց պատմությանը, մշակույթին, լեզվին, գրականությանն առնչվող հայ և օտարազգի գիտնականների հոդվածներ, վերատպել անգլերեն հրատարակված աշխատություններ, թարգմանություններ։

Առաքվել է ԱՄՆ-ի, ՀՀ-ի և արտերկրի հայագիտական կենտրոններ, գրադարաններ, առանձին անհատների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։