Ջերմ բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջերմ բաժանում
뜨거운 안녕 \ Ddeugeowoon Annyeong
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրմելոդրամա
Թվական2013 թ.
Պրեմիերա2013 թվականի մայիսի 30
Լեզուկորեերեն
ՌեժիսորQ27951877?
ՊրոդյուսերՋունգ Հյե Հոնգ, Կիմ Հոնգ Բեկ
Սցենարի հեղինակՆամ Թակ Սո, Հա Վոն Ջուն
Դերակատարներգլխ. դեր.՝
Լի Հոնգ Կի
Չոն Մին Սո
Պեկ Ջին Հի
Լի Դոնգ Սոկ
Իմ Վոն Հի
ՕպերատորՋու Սոնգ Րիմ
Կինոընկերություն9ers Entertainment
Տևողություն100 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ջերմ բաժանում» (հանգըլ՝ 뜨거운 안녕; թարգմանաբար Դդեոգուն աննեյոնգ (Ddeugeowoon Annyeong)), 2013 թվականին լույս տեսած Հարավկորեական ֆիլմ։ Այն հեռարձակվել է 2013 թվականի մայիսի 30-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուն Օն (Լի Հոնգ Կի) սիրված երգիչ է, ով հայտնի է ոչ միայն իր երգերով, այլ նաև սկանդալներով։ Եվ ահա այդպիսի մի միջադեպից հետո, տղան ոչ իր կամքով մի հիվանդանոցում, որտեղ ծանր հիվանդներին նախապատրաստում են մահվան, դառնում է կամավոր օգնական։ Սակայն գալիս են դժվար ժամանականեր և հիվանդանոցը փակման եզրին է։ Եվ հիվանդանոցի փակվելու փաստի վրա ուշադրությունը գրավելու համար էլ այսպիսի «հայտնի» կամավորին ուղարկում են այնտեղ։ Չուն Օնին բախտ է վիճակվում հանդիպել քաջասիրտ մարդկանց հետ, որոնք չնայած իրենց մահացու ախտորոշմանը ամեն օր պայքարում են կյանքի համար և շարունակում են երազել։ Նրանք երազում են այն մասին, որ իրենց «Ֆենիքս» երգի խումբը մի օր ելույթ կունենա համերգի ժամանակ։ Եվ ահա մեր խռովարարը պատրաստ է օգնել նրանց այդ հարցում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Հոնգ Կի- Չուն Օ
  • Չոն Մին Սո- Հա Յուն
  • Պեկ Ջին Հի- Ան Նա
  • Լի Դոնգ Սոկ- Մու Սունգ
  • Իմ Վոն Հի- Բոնգ Սիկ

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Մին Ա- Հա Յունի մայրը
  • Կվանգ Ջա Հոնգ- Հա Յունի հայրը
  • Յու Ջե Մունգ- ինտենսիվ զգուշության բժիշկը
  • Կիմ Հյոն Ա- Չուն Օ-ի մայրը
  • Չո Կվոն- Գվան Սեմ
  • Նո Կանգ Մին- Հիմ Չան

Սաունդթրեքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարող Երգի անվանում
Լի Հոնգ Կի Jump

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Եթե մահացու հիվանդը քեզնից ինչ–որ բան է խնդրում, անպայման տուր, որովհետև դա կարող է լինել նրա վերջին խնդրանքը
- Լի Դոնգ Սոկ(Մու Սունգի դերում)
Aquote2.png


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2012 թվականի սեպտեմբերի 24-ից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]