Ջերմափոխանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմափոխանցում, ջերմափոխանակության պրոցես՝ պինդ մարմնով բաժանված երկու ջերմակիրների միջև։ Ընդհանուր դեպքում ջերմափոխանցման պրոցեսը կատարվում է ջերմափոխանակության իրար հաջորդող երեք ձևերով, օրինակ, ռադիացիոն-կոնվեկտիվ ջերմափոխանակություն տաք ջերմակրից (հեղուկից) պատին, ջերմահաղորդականություն պատով և ռադիացիոն-կոնվեկտիվ ջերմափոխանակություն պատից սառը ջերմակրին (հեղուկին

Ջերմափոխանցման գործակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմափոխանցման պրոցեսի ինտենսիվությունը բնութագրվում է ջերմափոխանցման գործակցով, որը թվապես հավասար է պատի միավոր մակերեսով միավոր ժամանակամիջոցում տաք ջերմակրից սառին անցնող ջերմության քանակով, երբ ջերմակիրների միջև ջերմաստիճանային տարբերությունը մեկ աստիճան է։ Ջերմափոխանցման գործակցի հակադարձ մեծությունը կոչվում է ջերմափոխանցման լրիվ ջերմային դիմադրություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։