Ջերմաէլեկտրակենտրոն
Ջերմաէլեկտրակենտրոն (ջէկ), ջերմաէլեկտրակայան, որտեղ արտադրվում է ոչ միայն էլեկտրաէներգիա, այլև ջերմություն, որը սպառիչներին է հասնում շոգու կամ տաք ջրի ձևով։ Ջէկ-ի տուրբիններում մասամբ աշխատած ջերմության մատակարարումն արտաքին սպառիչներին անվանում են ջերմաֆիկացում։ Շոգետուրբինային և գազատուրբինային ջէկ-երում էներգիայի սկզբնաղբյուրն օգտագործվող վառելիքն է, իսկ ատոմային ջէկ-երում՝ միջուկայինը։ Առավել տարածված են շոգետուրբինային ջէկ-երը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմային սպառիչների բնույթից կախված ջէկ-երը լինում են՝ արդյունաբերական (արդյունաբերական ձեռնարկություններին շոգի մատակարարող) և ջեռուցման (բնակելի և հասարակական շենքերը ջեռուցող ու տաք ջուր մատակարարող)։ Արդյունաբերական ջէկ-երից ջերմությունը հաղորդվում է մինչե մի քանի կմ, իսկ ջեռուցման ջէկ-երից՝ 20-30 կմ հեռավորության վրա։ Շոգետուրբինային ջէկ-երի հիմնական սարքավորումներն են՝ աշխատանքային շոգու էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող տուրբա-ագրեգատները և տուրբինների համար շոգի արտադրող կաթսայական ագրեգատները։ Տուրբաագրեգաաները կազմված են՝ շոգետուրբինից և սինխրոն գեներատորից։ Ջէկերում տեղադրված շոգետուրբիններն անվանում են ջերմաֆիկացման տուրբիններ, որոնք լինում են՝ հակաճնշումով, սովորաբար 0,7-1,5 Մն/մ2 ճնշման պայմաններում շոգու խտացումով և առումով (արդյունաբերական սպառողների համար) և 0,05-0,25 Մն/մՀ ճնշման պայմաններում շոգու խտացումով և առումով (կոմունալկենցաղային սպառողների համար)։
Ջերմաֆիկացման տուր-բաագրեգատների էլեկտրական հզորությունը մեծ մասամբ ընտրվում է ոչ թե հզորությունների տրված սանդղակով, այլ նրանց ծախսած շոգու քանակով։ Ուստի ԽՍՀՄ-ում ջերմաֆիկացման հզոր տուրբա_ագրեգատները միասնականացնում են հենց ըստ այդ պարամետրի։ Ռ-100 հակաճնշումով, ՊՏ-135 արդյունաբերական և ջեռուցման առումներով և Տ-175 ջեռուցման առումներով աուրբաագրեգատներն ունեն թարմ շոգու միատեսակ ծախս (մոտ 750 տ/ժ), բայց տարբեր էլեկտրական հզորություն (համապատասխանաբար՝ 100, 135, 175 Մվտ)։ Այս տուրբինների համար շոգի արտադրող կաթսայական ագրեգատներն ունեն նույն արտադրողականությունը (մոտ 800 այծ)։ Նման միասնականացումը հնարավորություն է տալիս միևնույն ջէկ-ում օգտագործել տարբեր տիպի տուրբաագրեգատներ՝ կաթսաների և տուրբինների միատեսակ ջերմային սարքավորումով։ ԽՍՀՄ-ում գործող ջէկ-երում թարմ շոգու ճնշումն ընդունված է 13-14 Մն/մ2 և 24—25 Մն/մ2 ջերմաֆիկացման առավել խոշոր՝ 250 Մվտ հզորությամբ էներգաբլոկներում։ Ջէկ-երից ջերմության սպառումը տարվա ընթացքում խիստ անհամաչափ է, ձմռանը՝ առավելագույն, ամռանը՝ նվազագույն։
Հիմնական էներգետիկական սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական էներգետիկական սարքավորումների ծախսի փոքրացման նպատակով բեռնվածության ավելացման շրջանում ջերմության մի մասը (40-50%) սպառիչներին է տրվում պիկային ջրատաքացուցիչ և շոգեկաթսաներից։ Ջերմության քանակը, որը բաց է թողնվում հիմնական էներգետիկական սարքավորումներից առավելագույն բեռնվածքի դեպքում, որոշվում է ջերմաֆիկացման գործակցով, որը կազմում է 0,5-0,6։ Շոգոի բացթողումն իրականացվում է երկու սխեմայով՝ բաց և փակ։ Բաց սխեմայի դեպքում շոգին տուրբինից սպառիչներին է ուղղվում անմիջապես, փակ սխեմայի դեպքում՝ ջերմափոխանակիչներում պատրաստած երկրորդային շոգու ձևով։ ԽՍՀՄ-ի ջէկ-երում տարածված է շոգու բացթողման բաց սխեման, որը պարզ է և էժան։ Արտաքին սպառիչներին տաք ջուր բացթողնելու համար ջէկ-երում ստեղծվում է ջերմաֆիկացման հանգույց։ Ջէկ-երում օգտագործում են պինդ, հեղուկ և գազանման վառելիք։ Օդային ավազանի պահպանման համար օգտագործում են մոխրորսիչներ, ծխնելույզները կառուցում են բարձր (մինչև 200-1000 մ)։
Գազատուրբինային ջէկ-երում որպես էլեկտրական գեներատորների հաղորդակներ օգտագործվում են գազային տուրբինները։ Որպես ջէկ-եր կարող են աշխատել նաև շոգեգազային և ատոմային Էչեկտրակայանները։ ԽՍՀՄ-ում ջէկ-երը մեծ տարածում ունեն։ Առաջին ջերմամուղները կառուցվել են Լենինգրադի և Մոսկվայի էլեկտրակայաններից (1924, 1828)։ 30-ական թթ․ սկսվել է 100-205 Գվտ հզորությամբ ջէկ-երի նախագծումն ու շինարարությունը։ 1940 թվականի վերջին բոլոր գործող ջէկ-երի հզորությունը 2 Գվտ էր, ջերմության տարեկան արտադրանքը 109 Գջ, ջերմային ցանցերի երկարությունը՝ 650 կմ։ 1908 թվականին ջէկ-երի հզորությունը հասնում էր 74 միլիոն կվտ, որը կազմում էր երկրի էլեկտրակայանների ընդհանուր հզորության 36%-֊ը։ Ջէկ-երը տալիս են տարեկան մոտ 25 միլիոն պայմանական վառելիքի տնտեսում։ Ջէկ-ը ջերմամատակարարման համակարգի հիմնական արտադրական օղակն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |